Մոլագարը խոստովանել է, որ 100 սպանություն է կատարել
Mon, 30 Mar 2026 18:30:46 +0400
Մոլագար մարդասպան Ալեքսեյ Գասկովը խոստովանել է, որ 1995 թվականից սկսած ավելի քան 100 սպանություն է կատարել։ Այս մասին հայտնում է Вести-ն։ Համաձայն Գասկովի, հստակ չի հիշում, թե քանի սպանություն է կատարել, քանի որ չի հաշվել։ Ուշագրավ է այն, որ Գասկովն իրեն մոլագար չի համարել եւ հայտարարել է, որ միայն մոլագար մարդասպանները կհաշվեն, թե քանի սպանություն են իրականացրել։ Սակայն իր կարծիքով, իր կատարած սպանությունների թիվը առնվազն հարյուրն է։
Գասկովը նաեւ գրել է, որ բազմիցս իրավապահներին ինքնախոստովանականներ է գրել, համաձայնել համագործակցել քննության հետ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են Բերդսկում 2002 թվականին՝ աղջիկների սպանության եւ բռնաբարության կասկածանքով։ Սակայն այն ժամանակ նրա մեղքն ապացուցել հնարավոր չէր եղել։ 2006-ի մայիսին նրան նորից են ձերբակալում՝ տասնմեկ տարեկան աղջկա բռնաբարության կասկածանքով եւ մեկ տարի անց՝ դատապարտում 10 տարվա ազատազրկման։ 2024-ին փորձաքննությունն ապացուցել է, որ Գասկովը կապ ունի Մերձմոսկովյան շրջանում 2002 թվականին կատարված սպանության հետ։ Ներկայումս իրավապահները շարունակում են ստուգել, թե արդյոք նա էլի որ սպանությունների հետ կապ ունի։