Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը

Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը

Mon, 30 Mar 2026 19:30:37 +0400


Ամերիկյան F-16 կործանիչներն օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ մարտի 29-ին անհայտ քաղաքացիական նշանակության օդանավը խախտել է «ոչ թռիչքային գոտու» սահմանն ու մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կեցավայրի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի Աէրոտիեզերական պաշտպանության Միացյալ հրամանատարությունը՝ NORAD-ը։

«Սահմանախախտ» օդանավը անվտանգ կերպով դուրս է ուղեկցվել ոչ թռիչքային գոտու սահմաններից։ Ռազմական կործանիչները կիրառել են ջերմային թակարդներ՝ քաղաքացիական օդանավի օդաչուի ուշադրությունը գրավելու համար։ Միաժամանակ, CBS-ը հայտնել էր, որ մի անօդաչու թռչող սարք չափազանց մոտեցել էր Պալմ-Բիչի օդանավակայանին, ինչի պատճառով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։ Միջադեպի պահին ԱՄՆ նախագահը գտնվել էր իր գոլֆի ակումբում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան Sun, 23 Aug 2026 09:45:52 +0400 Թուրքական…

7 րոպե ago

Թուրքիան գործընթաց է սկսել Նեթանյահուի դեմ․ դիմել են Ինտերպոլ

Թուրքիան գործընթաց է սկսել Նեթանյահուի դեմ․ դիմել են Ինտերպոլ Sun, 23 Aug 2026 09:30:23 +0400…

23 րոպե ago

Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Sun, 23 Aug 2026 09:00:06 +0400…

53 րոպե ago

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային…

4 ժամ ago

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

10 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

10 ժամ ago