Իմ որդու պայքարն ու զոհվելը «միֆ» չէ. դադարեցրեք տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները. հերոսի մայրը՝ Փաշինյանին
Mon, 30 Mar 2026 19:45:06 +0400
Հերոսի մայր Ադելինա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ես՝ որպես զոհված զինվծառայողի մայր, խստագույնս պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետից դադարեցնել իրականությունը խեղաթյուրող և իմ որդու և իր նման տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները։
Մարտակերտի շրջանի , Վանք գյուղի 812 մարտական դիրքում տեղի ունեցածը «միֆ» չէ։
Իմ որդին երրորդ գումարտակի ծառայող , Տիգրան Ավետիսյանը
այդ դիրքում մնացել է մեն մենակ։
Այո՛, մենակ։
Նա մնացել է մինչև վերջ և իր մենակ կռիվը տարել մինչև վերջին շունչը։
Դուք ասում եք՝ «ոչ ոք մինչև վերջ չի կռվել», «բոլորը փախել են», և դա անվանում եք «միֆ»։
Իմ որդու կյանքը «միֆ» չէ։
Իմ որդու պայքարը «միֆ» չէ։
Նրա զոհվելը «միֆ» չէ։
Այո հիմա դրա կարիքը կա և ես պարտադրում եմ նաև պահանջում եմ՝
բացել բոլոր նյութերը,
հրապարակել ամբողջ ճշմարտությունը,
և ապացուցել ձեր ասածները։
Եթե չեք կարող՝ պարտավոր եք պատասխան տալ ձեր արտահայտությունների համար։
Դուք իրավունք չունեք ձեր խոսքերով ջնջելու իմ որդու մենակ, բայց հերոսական պայքարը։
Իմ որդու և իր նման տղաների սխրանքը։
Սա խնդրանք չէ։
Սա պահանջ է։
Եվ ես չեմ լռելու։