ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները․ ինչ է հայտնի
Mon, 30 Mar 2026 21:45:20 +0400
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ Խորհուրդը որոշել է մինչև 2027 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել Իրանում ենթադրյալ «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար սահմանված սահմանափակող միջոցառումները», նշվում է փաստաթղթում։
Պատժամիջոցները վերաբերում են 262 անձանց, հիմնականում՝ ուժային կառույցների աշխատակիցների, պետական ծառայողների և քրեակատարողական ու դատական համակարգերի աշխատակիցների, ինչպես նաև 53 կազմակերպության։
Անհատների համար սահմանափակումները ներառում են ԵՄ մուտք գործելու արգելք և եվրոպական բանկերում ակտիվների սառեցում, մինչդեռ իրավաբանական անձանց համար պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և եվրոպական բիզնեսների և նրանց միջև ցանկացած շփման արգելք։