Ադրբեջանցին կացնով սպանել է մորն ու ինքնասպան եղել
Mon, 30 Mar 2026 22:30:27 +0400
Մարտի 30-ի կեսօրին, Ադրբեջանի Շամքորի շրջանի գյուղերից մեկում 1993 թվականին ծնված տղամարդը կացնով հարձակվել է 1959 թվականին ծնված մոր վրա, կացնահարել ու սպանել է նրան։ Դրանից հետո՝ ինքն իր վրա դիզելային վառելիք է լցրել ու ինքնահրկիզվել։ Տղամարդը եւս մահացել է։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։