Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից
Mon, 30 Mar 2026 22:34:52 +0400
Այսօրվա քննչական գործողությունների արդյունքում քննիչները, երեկվա միջադեպի հետ կապված, Մինասյան եղբայրների տանը տեղը տեղին հետախուզելու արդյունքում կարող էին հայտնաբերել`
Ա. Նիկոլ Փաշինյանի` ստախոսության ու խաբեբայության բարձրագույն կուրսերի մասնակցության վկայականը` տրված 2011 թվականին (նվիրվում է Միքայել Զոլյանին)
Բ. Քպական պատգամավորների ու կուսակցականների մասնակցությամբ արատավորող և կոմպրոմատ հանդիսացող տեսագրություններ` այդ թվում արվամոլության տեսարաններով (նվիրվում է Սոսե Թաթիկյանին)
Գ. Նիկոլ Փաշինյանի բունկերի սխեմայի քարտեզը, որտեղ հաջողացրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին պահել օծանելիքը, ժամացույցը և համակարգիչը (նվիրվում է Դավիթ Ստեփանյանին)
Դ. Հայոց ցեղասպանության թեման ժխտելու և ցեղասպանության հիշողության դեմ գործելու գաղտնի հրահանգի բնօրինակը և ստացված դրամաշնորհների նախահաշիվները` ստացված Բաքվից ու Անկարայից (նվիրվում է Հրանուշ Խառատյանին)
Ե. Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության տարածքում ՀՀ քաղաքացի Բորիս Ավագյանի սպանությունը չբացահայտելու Նիկոլ Փաշինյանի գրավոր հրահանգը: (նվիրվում է մարդու իրավունքների ու Նիկոլի մազերի պաշտպաններին, ՀՀ մարդու իրավունքների կիսապաշտպանին ու ուժային կառույցների աչոններին):
Բա ո՞նց էիք մոռացել էս դրվագը, բա բիրդան աղա Օմեգային ու Սրտիկների տիրակալին հարցնեիք, ի՞նչ եղավ էդ գործը, ինչու՞ քրեական գործ չհարուցվեց տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ ու ՈՉ ՄԻ ՀԱՇՎԵՏՈՒ բացատրություն:
Ձերբակալվածներին բաց թողեք:
ՀԳ. Կարող են լինել համընկնումներ, որոնց համար պատասխանատվություն չեմ կրում:
Գրել է Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում