Բարով վայելեք, պարոնայք ողորմելիներ․ Տիգրան Պասկևիչյան

Բարով վայելեք, պարոնայք ողորմելիներ․ Տիգրան Պասկևիչյան

Mon, 30 Mar 2026 23:53:34 +0400


ԲԱՐՈՎ ՎԱՅԵԼԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ

Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձեւաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։

Որքան պետք է ատես սեփական երկրիդ պատմությունն ու ձեռքբերումները, որ գնաս նման մանր քայլի։ Երբ ասում եմ՝ հանրային հեռուստաընկերություն, իհարկե, նկատի չունեմ մանրապճեղ չինովնիկների, ահարկու ատիչը նրանց վերեւում է, ահարկու ատիչը նա է, ով պատմություն, սրբություն, արժեք է ասպատակում արդեն բավական երկար (անտանելի երկար) ժամանակ։

Այսուհանդերձ հուսահատ չեմ։ Ապրածս կյանքն ու ժամանակն ինձ սովորեցրել են, որ մանրապճեղները, նաեւ՝ խոշոր եղջրավորները հասնում են վախճանի նշանակված վայրին։

Ես սովոր եմ սպասելու, համբերելու, դիմանալու՝ ինչքան որ պետք է։ Իմ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը մերժեցին ոչ միայն հանրայինը, այլեւ մյուս բոլոր հեռուստաընկերությունները, բայց 10 տարի անց ցուցադրվեց հանրայինի եթերում։

Այս ֆիլմը եւս շուտով եթեր է գնալու, շատ շուտով, երբ մենք ձեզ հետ նշանակված վայր ուղարկած կլինենք մանրախնդիր ու կեղծապաշտ իշխանություններին։

Այս պատմության մեջ մի բան կարող էր ինձ վրդովեցնել։ Այն, որ դատարանի վճիռը պարտավորեցնում է վճարել 40000 դրամ։ Բայց, ասեմ, ես դրան հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ մանկուց ինձ սովորեցրել են ողորմած լինել։

Ուրեմն՝ համարում եմ, որ 40000 դրամ մուծելով, ես ողորմություն եմ տալիս Արա Շիրինյանին (ՀՀԽ նախկին նախագահ), Վասակ Դարբինյանին (ՀՀԽ ներկա նախագահ), Արամազդ Ղալամքարյանին (Ջրային կոմիտեի նախագահ), Դավիթ Կարապետյանին (ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար)։ Վերջին երկուսը եղել են «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ստեղծման հրահրիչ-ջատագովները ու, վստահ եմ, հիմա որեւէ վերաբերմունք չեն արտահայտելու։

Ու վերջում հաստատ ձեզ հետաքրքրում է, թե ինչ եմ անելու հետո։ Ասեմ, թող պինդ բռնվեն ողորմելիները, ինչպես նախկինում, ապագայում եւս ցուցադրելու եմ՝ ամենատարբեր ձեւաչափերով։ Թող բանուգործ թողած հետեւեն ու կրկին հայցեր ներկայացնեն, ես պատրաստ եմ նոր ողորմություններ բաշխելու։

Գրել է բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը՝ հրապարակմանը կից տեղադրելով այս լուսանկարը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին Tue, 31 Mar 2026 01:00:30 +0400 Իրանի նոր Գերագույն…

30 րոպե ago

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել Tue, 31 Mar 2026 00:45:21 +0400 Թուրքիայի…

45 րոպե ago

Հոր պատճառով հեռանում է երկրից

Հոր պատճառով հեռանում է երկրից Tue, 31 Mar 2026 00:30:32 +0400 Մեծ Բրիտանիայում արքայադուստր Բեաթրիսն…

60 րոպե ago

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում Tue, 31 Mar 2026 00:15:45 +0400 Իրանում արդեն մեկ…

1 ժամ ago

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Mon, 30 Mar 2026 23:45:37 +0400 Լիտվայի Սեյմասի…

2 ժամ ago

ԵՄ-ն հերթական ֆինանսական հատկացումն է կատարել

ԵՄ-ն հերթական ֆինանսական հատկացումն է կատարել Mon, 30 Mar 2026 23:30:59 +0400 Եվրահանձնաժողովը ընդունել է…

2 ժամ ago