Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում
Tue, 31 Mar 2026 00:15:45 +0400
Իրանում արդեն մեկ ամիս է, ինչ ինտերնետ կապը ընդհատված է։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետ կապի մոնիթորինգային կենտրոնը։ Ինտերնետն Իսլամական Հանրապետությունում գործնականում անհասանելի է դարձել փետրվարի 28-ից, երբ ամերիկա-իսրայելական տանդեմը սկսեց իր ռազմական գործողությունն ընդդեմ Թեհրանի։ Այս պահի դրությամբ հասանելիությունը կազմում է սովորական ռեժիմի 1 տոկոսը։ Այս վիճակը պահպանվում է արդեն 720 ժամ։