Բազմաթիվ զոհերի մեջ կանայք և երեխաներ կան․ Իսրայելը հարվածում է Լիբանին
Tue, 31 Mar 2026 04:00:00 +0400
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։
Այս մասին ասվում է այդ երկրի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորների թիվը՝ 3680-ի։
Մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 1036 տղամարդ, 124 երեխա և 87 կին», – ցույց են տալիս նախարարության տվյալները։