«Հրապարակ». Ընտրացուցակը մատնում է ՔՊ-ի արժեհամակարգը եւ 8 տարվա դեգրադացիան

«Հրապարակ». Ընտրացուցակը մատնում է ՔՊ-ի արժեհամակարգը եւ 8 տարվա դեգրադացիան

Tue, 31 Mar 2026 08:45:03 +0400


Նիկոլ Փաշինյանի առաջորդած «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակի առաջին հիսունյակն արդեն ձեւավորված է։ Ուրբաթ-շաբաթ օրերին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլով իշխող կուսակցությունը նաեւ վարչապետի թեկնածու ընտրեց, թեեւ ոչ ոք չէր կասկածում, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանը: Նա ստացել է 933 ձայն: ՔՊ ներքին ընտրություններին մասնակցող 8 հոգի, այնուամենայնիվ, նրան ձայն չի տվել` արտահայտելով հայ հասարակության մեծ մասի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ: Առաջին փուլի քվեարկության ժամանակ 38 հոգի նրան ձայն չէր տվել, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ըստ ամենայնի, ՔՊ-ում դրանից «հետեւություններ» էին արել` շարքային ՔՊ-ականները երեւի վախեցել են, որ այս անգամ դեմ քվեարկելը Փաշինյանն իրենց չի ների։

Այսպիսով՝ իշխանականների ներկուսակցական պայքարը հետաքրքիր արդյունքներ է գրանցել: Ռեյտինգային ցանկից պարզ է դառնում, թե ով ինչ կշիռ ունի թիմի ներսում, ում են ավելի շատ ընդունում, ում` ոչ այնքան, եւ ինչ է խրախուսում ու գնահատում ինքը` «առաջնորդը», եւ ըստ այս ռեյտինգների էլ հետագայում այս մարդիկ, եթե ՔՊ-ն վերընտրվի, տեղ կզբաղեցնեն իշխանական վերնախավում: Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանն այս ցուցակը կարող է օգտագործել ինչ-որ մարդկանց բարձր պաշտոններից զրկելու, որոշներին խրախուսելու, առաջ տանելու իմաստով, եթե, իհարկե, ՔՊ-ականների երազանքը կատարվի, եւ կարողանան վերարտադրվել։

ՔՊ-ականների քվեարկության արդյունքները նաեւ վկայությունն են այն բանի, թե ինչ արժեհամակարգ է գործում պետությունը կառավարող քաղաքական ուժի ներսում, մարդկային որ հատկանիշներն են խրախուսվում։ Չնայած ՔՊ-ական լինելն արդեն իսկ դիագնոզ է, բայց արձանագրենք, որ առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել մարդիկ, որոնք աչքի են ընկնում սանձարձակ, անհավասարակշիռ, անզուսպ ու անդաստիարակ պահվածքով, ընդդիմախոսների նկատմամբ լկտի լեքսիկոնով։

«Լավագույն տասնյակում» Փաշինյանին հաջորդում են Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, առաջին փուլից հետո երկու հորիզոնականով բարելավել է արդյունքները՝ հետեւում է թողել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թերեւս նաեւ վերջին շրջանում «նիկոլավարի» պահվածքի շնորհիվ, որով երբեմնի զուսպ ՔՊ-ականն առաջներում առանձնանում էր թիմից, իսկ հիմա որդեգրել է թիմային պահվածքը: Գեւորգ Պապոյանը, որն առաջին փուլից հետո երրորդն էր, այժմ չորրորդն է։ Վերջին շաբաթներին իր հիստերիկ պահվածքով աչքի ընկած Ռուբեն Ռուբինյանին էլ է թիմն առաջ մղել․ նա մեկ հորիզոնական վեր է բարձրացել` հինգերորդ տեղում է: Նախորդ ընտրությունից հետո Վահագն Ալեքսանյանն էր հինգերորդը, այժմ յոթերորդն է, իսկ վեցերորդում Անահիտ Ավանեսյանն է, որը, ըստ ՔՊ-ականների, այս ընտրությունների հայտնությունն է․ որեւէ մեկի մտքով չի անցել, որ թիմում նա ամենաընդունելի կինը կլինի: Միակ հասկանալի բացատրությունն այն է, որ առողջապահության ոլորտի հետ շատ ՔՊ-ականներ են գործ ունեցել, եւ նախարարը կարողացել է ամեն մեկին մի ձեւով լավություն անել` առաջին փուլից հետո նա 13-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ։

Լավագույն տասնյակում են նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը, տասնյակը եզրափակում է Արսեն Թորոսյանը։ Երկրորդ փուլի ամենամեծ անակնկալը թիմում համարում են Ալեն Սիմոնյանի՝ տասնյակից դուրս մղվելը։ Ոմանք Սիմոնյանի երգն արդեն երգված են համարում եւ կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել ներկայիս պաշտոնին, չնայած ներկուսակցական քարոզարշավի ողջ ընթացքում նա Փաշինյանի կողքին էր, «ուրախ ավտոբուսում» նրա կողքը նստած` ուտում-խմում էր, պարբերաբար էլ նրա հակահայ մտքերն էր տիրաժավորում, բայց դա, փաստորեն, նրան չի օգնել։

Պատահական չէ, որ Լիլիթ Մակունցն է իր դիրքերը բարելավել․ եթե առաջին փուլից հետո նա 23-րդն էր, այժմ՝ 17-ը, ոմանք վստահ են, որ նրա համար Փաշինյանը ջանք չի խնայել, քանի որ հենց Մակունցին է դիտարկում ԱԺ նախագահի պաշտոնում։ Մյուսների դեպքում էական փոփոխություններ չեն եղել, բացի նրանից, որ Տիգրան Ավինյանը 22-րդ հորիզոնականից իջել է 29-ը, Սոնա Ղազարյանը մոտ 20 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ամենաքիչ ձայն հավաքած թեկնածուն Վաղարշակ Հակոբյանն է, որը Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է եւ, ըստ լուրերի, Ծաղկաձորում բիզնեսներ ունի ու ի սկզբանե այնքան էլ մեծ ցանկություն չուներ առաջադրվելու, սակայն, ասում են, վախենալով Փաշինյանի պատժից, առաջադրվել է։

Ի դեպ, իշխող թիմի ներսում վերջին շրջանում խուճապային տրամադրություններ կան, ոմանց համոզմամբ՝ եթե ֆորսմաժորներ չլինեն, եւ Արեւմուտքը Փաշինյանի ընտրական եւ նախընտրական պլանների իրականացման համար ավելի գործուն միջոցներ չձեռնարկի, ապա, մեծ հավանականությամբ, այս ցանկից միայն 30 հոգի շանս ունի՝ խորհրդարան մտնելու։

Նկատենք նաեւ, որ 8 տարի իշխանություն լինելուց հետո, ենթադրվում էր, որ նոր մարդիկ կհայտնվեն ՔՊ ցանկում, բայց 2026-ի ցանկը 2018-ի զտված ցանկն է` շատ ավելի աղքատիկ ու անհաջող, քան իշխանափոխությունից հետո էր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն

Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն Thu, 30 Jul…

3 րոպե ago

Հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին

Հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Thu, 30 Jul 2026 10:15:11 +0400 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ…

19 րոպե ago

14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից

14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից Thu, 30 Jul…

33 րոպե ago

12 ժամ ջուր չի լինի

12 ժամ ջուր չի լինի Thu, 30 Jul 2026 09:47:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

47 րոպե ago

Երևանի և մարզերի որ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Երևանի և մարզերի որ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Thu, 30 Jul 2026 09:32:25 +0400 «Հայաստանի…

1 ժամ ago

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն»

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն» Thu, 30 Jul 2026 09:17:18 +0400…

1 ժամ ago