«Հրապարակ»․ Հարություն Մկրտչյանի մոտ ցնցումներ են․ նրան չեմ մեկնաբանում

«Հրապարակ»․ Հարություն Մկրտչյանի մոտ ցնցումներ են․ նրան չեմ մեկնաբանում

Tue, 31 Mar 2026 09:45:51 +0400


Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ անսպասելի գրառում էր արել.

«Հարգելի հայրենակիցներ, Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ
Համարում եւ արձանագրում եմ, որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում, քանի որ բախումը գաղափարական,ներքաղաքական եւ արժեքային է, իսկ դա ինձ համար ավելի ցավալի է, քան եթե խնդիրը լիներ անձնական/ներանձնային տիրույթում։
«Հանրապետություն» կուսակ­ցությանը, նրա նախագահին, թիմակիցներին, համակիրներին հորդորում եմ՝ ինձ անգամ չարձագանքել, որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ, քանի որ հայ հանրությանն ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը` ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք` արեւմտամետ-լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել, որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ, որի նախագահը հանդիսանում է/էր Գագիկ Ծառուկյանի օգնականը (որը հայտնի է իր բելառուսամետ/ռուսամետ քաղաքական հայացքներով), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը, որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։ Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում` այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի` ինձ տված խորհուրդներին ու հորդորներին, որովհետեւ պարզվեց, որ իրենք ճիշտ էին, ես` սխալ …»:

«Արժանապատվություն» նախաձեռնության մասին շատ սուղ տեղեկություններ կան համացանցում, ղեկավարը Ռաֆայել Այվազյանն է, որ ժամանակին ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն է եղել, իսկ 2024 թ. փետրվարին անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել․ միջադեպի մասին գրվել էր մամուլում: Նախօրեին այս նախաձեռնության ղեկավարն ու Արամ Սարգսյանը հայտարարել են, որ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միավորվում են:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչն է Մկրտչյանի զայրույթի եւ հիասթափության պատճառը: «Հարություն Մկրտչյանի մոտ ցնցումներ են, չգիտեմ ինչ ցնցումներ, բայց «Արժանապատվություն» նախաձեռնությունն իր աջակցությունն է մեզ հայտնել, էդքան բան: Քանի որ նախընտրական փուլ է, ուղղակի իրենց աջակցությունն են հայտնել, ի՞նչ կա այդտեղ: Ցանկացած անհատ, ցանկացած կազմակերպություն մեզ կարող է իր աջակցությունը հայտնել: Ես Հարություն Մկրտչյան չեմ մեկնաբանում, դա անլուրջ գործ է»,- ասաց Խաչատրյանը: Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ նա Ձեր քաղաքապետի թեկնածուն էր, որով հիացած էր ողջ «Հանրապետությունը», եւ Դուք անձամբ էիք քարոզարշավին մասնակցում՝ նկատեցինք մենք։ «Դա անցյալում էր, այդ ընտրությունները մնացին անցյալում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելի ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի Նեթանյահուի վերաբերյալ

Իսրայելի ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի Նեթանյահուի վերաբերյալ Thu, 29 Oct 2026 20:30:20 +0400 Իսրայելում ընդդիմադիր…

8 րոպե ago

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Thu, 29 Oct 2026 20:15:30 +0400 Արդարադատության նախարարությունն, ի դեմս…

23 րոպե ago

Խաբել են, գցել են մեր ժողովրդին

Խաբել են, գցել են մեր ժողովրդին Thu, 29 Oct 2026 20:02:30 +0400 Latest news from…

36 րոպե ago

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին Thu, 29 Oct 2026 20:00:27 +0400 Պենտագոնի կողմից գաղտնազերծված՝…

38 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով Thu, 29 Oct 2026 19:55:31 +0400…

43 րոպե ago

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել Thu, 29 Oct 2026 19:53:30 +0400 Latest…

45 րոպե ago