Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․

Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․

Tue, 31 Mar 2026 11:00:26 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ վերջին օրերին ամերիկյան վարչակազմը եկել է այն եզրակացության, որ նեղուցի լիակատար ապաշրջափակման փորձը կարող է զգալիորեն երկարաձգել հակամարտությունը՝ դուրս գալով ի սկզբանե նախատեսված 4–6 շաբաթվա սահմաններից։

Ուստի Վաշինգտոնը մտադիր է կենտրոնանալ գործողության հիմնական խնդիրների վրա՝ Իրանի ռազմածովային պոտենցիալի թուլացում, Իրանի հրթիռային հնարավորությունների կրճատում և մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ՝ հետագայում նավագնացության ազատությունը վերականգնելու համար դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու պայմանով։

Ինչպես նշում է WSJ-ն, հակամարտության ավարտը առանց նեղուցի բացման կարող է հանգեցնել այս ռազմավարական երթուղու նկատմամբ Իրանի վերահսկողության ուժեղացմանը, իսկ այն ապաշրջափակելու բարդ գործողությունը կհետաձգվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր Tue, 31 Mar 2026 18:45:33 +0400 Ամերիկյան մեր…

7 րոպե ago

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները Tue, 31 Mar 2026…

22 րոպե ago

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Tue, 31 Mar…

25 րոպե ago

Խազեր 2026` կողմնակալություն և դժգոհություններ

Խազեր 2026` կողմնակալություն և դժգոհություններ Tue, 31 Mar 2026 18:21:26 +0400 Latest news from Secure…

31 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք…

Պատկերացնո՞ւմ եք… Tue, 31 Mar 2026 18:18:06 +0400 Պատկերացնո՞ւմ եք՝ իր ողջ գիտակից կյանքը կեղծիքի…

34 րոպե ago

ՔՊ-ի առաջին 50 հոգու ցուցակը քննչականո՞ւմ

ՔՊ-ի առաջին 50 հոգու ցուցակը քննչականո՞ւմ Tue, 31 Mar 2026 18:15:03 +0400 Փաշինյանը, այո, ամեն…

37 րոպե ago