Ով է Մինասյան եղբայրներին մեղադրանք առաջադրող քննիչը

Ով է Մինասյան եղբայրներին մեղադրանք առաջադրող քննիչը

Tue, 31 Mar 2026 11:34:02 +0400


Այսօր տեղեկացանք, որ Մինասյան եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել․ «Սուրբ Աննա եկեղեցում միջադեպով վարույթի ընթացքում քրեական հետապնդումներ են հարուցվել՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ Ծաղկազարդի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիկնազորի հետ երկվորյակ եղբայրները թեթեւ ընդհարում էին ունեցել, ընդ որում՝ հարված ստացել է եղբայրներից մեկը, սակայն մեղադրանք է առաջադրվել հենց նրանց։ Նրանցից մեկը փորձել է պատասխան հարված հասցնել, բայց բնականաբար՝ ոչինչ տեղի չի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ մեղադրանք առաջադրող ՔԿ քննիչը ընդդիմադիր հայացքներ ունեցող հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է: Մենք կապ հաստատեցինք Հակոբկոխյանի հետ, հարցրինք` ճի՞շտ է, որ իր որդին է նման մեղադրանք առաջադրել 18-ամյա տղաներին:

Հիշեցնենք, որ Հակոբկոխյանը 2019 թվականին հացադուլ էր անգամ հայտարարել և Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, այժմ ինչպե՞ս է ստացվում, որ իր որդին նման քայլի է դիմել՝ հանուն իշխանության:

Հակոբկոխյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ իր որդին քննիչ է, սակայն ասաց. «Ես տեղյակ չեմ էդ ամենից, ապեր ջան: Կներես, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, իմ տղան, հա, քննիչ ա, դե ասեցիր, ես իմացա, մերսի, ես հիմա մի հատ տեղ եմ, հետո կխոսանք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միջադեպ` ավտոբուսում

Միջադեպ` ավտոբուսում Mon, 06 Apr 2026 13:31:20 +0400 Latest news from Secure News Portal ©…

16 րոպե ago

Ադրբեջանում ջրհեղեղը մարդու կյանք է խլել․ լուրջ ավերածություններ են

Ադրբեջանում ջրհեղեղը մարդու կյանք է խլել․ լուրջ ավերածություններ են Mon, 06 Apr 2026 13:30:53 +0400…

16 րոպե ago

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է Mon, 06 Apr 2026 13:28:33 +0400 Հայոց եկեղեցու պահպանության…

18 րոպե ago

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում Mon, 06 Apr…

31 րոպե ago

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև Mon, 06 Apr 2026 13:09:19 +0400 ՀՀ Ազգային…

38 րոպե ago

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից Mon, 06 Apr 2026 13:07:34 +0400 Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե…

39 րոպե ago