Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է
Tue, 31 Mar 2026 12:00:59 +0400
Թուրքիայում ձերբակալվել է Բուրսա քաղաքի քաղաքապետ և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) անդամ Մուստաֆա Բոզբեյը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Բուրսայի գլխավոր դատախազության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Բոզբեյը և ևս 58 կասկածյալ։
Հասանելի տեղեկությունների համաձայն, ձերբակալվածների թվում են Բոզբեյի կինը, դուստրը և եղբայրները, ինչպես նաև մի քանի գործարարներ։ Խուզարկություններ են իրականացվում Բոզբեյի տանը և քաղաքապետարանի շենքում։
Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ կասկածյալները մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան մասնակցելու» և «փողերի լվացման» մեջ։
Գործողությունները կատարվել են Բուրսայում, ինչպես նաև Ստամբուլում, Բալիքեսիրում և Դիարբեքիրում։ Հաղորդվում է, որ չորս անձինք գտնվում են երկրի սահմաններից դուրս և նույնպես հետախուզվում են։