Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է

Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է

Tue, 31 Mar 2026 12:00:59 +0400


Թուրքիայում ձերբակալվել է Բուրսա քաղաքի քաղաքապետ և ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) անդամ Մուստաֆա Բոզբեյը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Բուրսայի գլխավոր դատախազության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Բոզբեյը և ևս 58 կասկածյալ։

Հասանելի տեղեկությունների համաձայն, ձերբակալվածների թվում են Բոզբեյի կինը, դուստրը և եղբայրները, ինչպես նաև մի քանի գործարարներ։ Խուզարկություններ են իրականացվում Բոզբեյի տանը և քաղաքապետարանի շենքում։

Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ կասկածյալները մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան մասնակցելու» և «փողերի լվացման» մեջ։

Գործողությունները կատարվել են Բուրսայում, ինչպես նաև Ստամբուլում, Բալիքեսիրում և Դիարբեքիրում։ Հաղորդվում է, որ չորս անձինք գտնվում են երկրի սահմաններից դուրս և նույնպես հետախուզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Առավել մտահոգիչ եմ համարում երկու խնդիր

«Հրապարակ»․ Առավել մտահոգիչ եմ համարում երկու խնդիր Wed, 18 Nov 2026 09:15:31 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

27 րոպե ago

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց Wed, 18 Nov 2026 09:00:44 +0400 Երեկ «պատմական» օր էր` առաջին…

42 րոպե ago

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում Wed, 18 Nov 2026 08:45:30 +0400 Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ,…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Wed, 18 Nov 2026 08:15:01 +0400 ԱԺ նախկին նախագահ,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի Wed, 18 Nov 2026 08:10:32 +0400 ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400 Սամվել Կարապետյանի…

2 ժամ ago