«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

Tue, 31 Mar 2026 12:15:00 +0400


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը Նոյեմբերյան համայնքի ավագանուն առաջարկել է հայց ներկայացնել դատարան, որը վերաբերում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Հայոց օջախ» ռեստորանին։ Գրությունում նշված է հարցի պատմությունը։

Տավուշի նախկին մարզպետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի 2008թ․ հուլիսի 14-ի որոշմամբ «Հայոց օջախ» ռեստորանի զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 7166.0 քմ տարածքն ուղղակի վաճառքով ռեստորանի սեփականատեր Հ. Բարսեղյանին է վաճառվել՝ 1 միլիոն 31 հազար 904 դրամ արժեքով: Հիմք ընդունելով այդ որոշումը՝ 2008թ. հուլիսին իրականացվել են ռեստորանային համալիրի զբաղեցրած հողամասի չափագրման աշխատանքներ, որը հաստատվել է մարզպետի կողմից: «Հայոց օջախ» համալիրը գտնվել է համայնքի վարչական սահմաններից դուրս, հողամասի նպատակային նշանակությունը նշվել է՝ հասարակական կառուցապատում։ Այդ հողամասի առքուվաճառքի պայմանագրի կնքումը եւ վավերացումը տեղի են ունեցել 2010թ. դեկտեմբերի 28-ին, Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի կողմից։ Բայց Կադաստրի կոմիտեի 2013թ. հոկտեմբերի 23-ի ծանուցման համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը 2013թ. հոկտեմբերին կասեցվել է, քանի որ պարզվել է, որ անտառային տարածք է։ Այնուհետեւ, Տավուշի մարզպետարանի կողմից գործն ուղարկվել է կառավարության` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովին: Հանձնաժողովը 2014թ. մարտի 28-ի թիվ 35 եզրակացությամբ տվել է դրական եզրակացություն, որով նախատեսվել է Կողբի` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.7166 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նշանակության (ռեստորանային համալիր)։

Կողբի ավագանին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2014 թ. մարտի 28-ի դրական եզրակացությունը, 2014 թ․ ապրիլի 25-ին այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման, եւ Կադաստրի կոմիտեն 2014թ. մայիսի 7-ին գրանցել է այն, իսկ Հ. Բարսեղյանը եւ նրա կինը՝ Թամարա Անանյանը, ճանաչվել են համասեփականատերեր։ Ապա՝ 2014թ. հունիսի 9-ին, Կադաստրի կոմիտեի «Նոյեմբերյան» գրասենյակում կնքված նվիրատվության պայմանագրով այդ հողամասը, դրա վրա կառուցված 329.31 քմ մակերեսով շենք-շինություններն անհատույց հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ. Չիլինգարյանին:

Դատախազության առաջարկի մեջ նշված է, որ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման կայացման պահին գործող Հողային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերը կարող են տրամադրվել վարձակալությամբ շենք-շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար: Իսկ ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման համար նախատեսված կանաչ տարածքները, չեն կարող փոխանցվել սեփականության իրավունքով այլ անձի եւ ենթակա չեն օտարման: Դատախազությունը համայնքի ավագանուն գրել է․ «Տավուշի մարզպետի 14.07.2008-ի թիվ 75-Ա որոշմամբ խախտվել են պետության (համայնքի) շահերը, ուստի՝ առաջարկում եմ սույն առաջարկությունը ստանալու պահից ողջամիտ ժամկետում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ հայց չհարուցելու պարագայում նույն ժամկետում այդ մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազությանը»:

Մարտի 26-ին Նոյեմբերյանի ավագանին քվեարկությամբ (11 կողմ, 6 ձեռնպահ) որոշել է հայց չտանել դատարան՝ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման հիմքով, եւ այդ որոշման մասին տեղեկացնել Գլխավոր դատախազությանը։ Այդ որոշմանը ավագանու ՔՊ խմբակցության անդամները ձեռնպահ են քվեարկել: Ավագանու որոշման հիմքում նշված է․ «ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին դատական կարգով կարող է վիճարկել ՀՀ սահմանադրության, օրենքներին եւ համայնքի ավագանու որոշումներին հակասող՝ համայնքի ղեկավարի որոշումները։ Մինչդեռ սույն դեպքում առաջարկվում է վիճարկել ՀՀ Տավուշի մարզպետի 14․07․2008 թ. 75-Ա որոշումը»։

Այսինքն՝ ավագանին իրավունք ունի հայց ներկայացնել համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա, բայց իրավունք չունի մարզպետի որոշմանը դեմ գնալ, եւ դատախազության պահանջն օրինական չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրթությունը պիտի անվճար դառնա

Կրթությունը պիտի անվճար դառնա Tue, 28 Apr 2026 18:10:36 +0400 Latest news from Secure News…

2 րոպե ago

Իրանի հետ համագործակցելու համար սպառնացել է սանկցիաներով

Իրանի հետ համագործակցելու համար սպառնացել է սանկցիաներով Tue, 28 Apr 2026 18:00:09 +0400 ԱՄՆ Ֆինանսների…

12 րոպե ago

Ներկայացվեց ԲՀԿ-ի ծրագրի 10 կետերը

Ներկայացվեց ԲՀԿ-ի ծրագրի 10 կետերը Tue, 28 Apr 2026 17:58:14 +0400 Latest news from Secure…

14 րոպե ago

Գագիկ Ծառուկյանն ասել է՝ հեռախոս չունի, հուսամ՝ գոնե իրեն չեն գաղտնալսում

Գագիկ Ծառուկյանն ասել է՝ հեռախոս չունի, հուսամ՝ գոնե իրեն չեն գաղտնալսում Tue, 28 Apr 2026…

16 րոպե ago

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Tue, 28 Apr 2026 17:49:12 +0400…

23 րոպե ago

ԱՄՆ դեսպանատան անդրադարձը Կարսում տեղի ունեցած հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը

ԱՄՆ դեսպանատան անդրադարձը Կարսում տեղի ունեցած հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը Tue, 28 Apr 2026…

27 րոպե ago