«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

Tue, 31 Mar 2026 12:15:00 +0400


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը Նոյեմբերյան համայնքի ավագանուն առաջարկել է հայց ներկայացնել դատարան, որը վերաբերում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Հայոց օջախ» ռեստորանին։ Գրությունում նշված է հարցի պատմությունը։

Տավուշի նախկին մարզպետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի 2008թ․ հուլիսի 14-ի որոշմամբ «Հայոց օջախ» ռեստորանի զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 7166.0 քմ տարածքն ուղղակի վաճառքով ռեստորանի սեփականատեր Հ. Բարսեղյանին է վաճառվել՝ 1 միլիոն 31 հազար 904 դրամ արժեքով: Հիմք ընդունելով այդ որոշումը՝ 2008թ. հուլիսին իրականացվել են ռեստորանային համալիրի զբաղեցրած հողամասի չափագրման աշխատանքներ, որը հաստատվել է մարզպետի կողմից: «Հայոց օջախ» համալիրը գտնվել է համայնքի վարչական սահմաններից դուրս, հողամասի նպատակային նշանակությունը նշվել է՝ հասարակական կառուցապատում։ Այդ հողամասի առքուվաճառքի պայմանագրի կնքումը եւ վավերացումը տեղի են ունեցել 2010թ. դեկտեմբերի 28-ին, Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի կողմից։ Բայց Կադաստրի կոմիտեի 2013թ. հոկտեմբերի 23-ի ծանուցման համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը 2013թ. հոկտեմբերին կասեցվել է, քանի որ պարզվել է, որ անտառային տարածք է։ Այնուհետեւ, Տավուշի մարզպետարանի կողմից գործն ուղարկվել է կառավարության` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովին: Հանձնաժողովը 2014թ. մարտի 28-ի թիվ 35 եզրակացությամբ տվել է դրական եզրակացություն, որով նախատեսվել է Կողբի` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.7166 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նշանակության (ռեստորանային համալիր)։

Կողբի ավագանին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2014 թ. մարտի 28-ի դրական եզրակացությունը, 2014 թ․ ապրիլի 25-ին այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման, եւ Կադաստրի կոմիտեն 2014թ. մայիսի 7-ին գրանցել է այն, իսկ Հ. Բարսեղյանը եւ նրա կինը՝ Թամարա Անանյանը, ճանաչվել են համասեփականատերեր։ Ապա՝ 2014թ. հունիսի 9-ին, Կադաստրի կոմիտեի «Նոյեմբերյան» գրասենյակում կնքված նվիրատվության պայմանագրով այդ հողամասը, դրա վրա կառուցված 329.31 քմ մակերեսով շենք-շինություններն անհատույց հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վ. Չիլինգարյանին:

Դատախազության առաջարկի մեջ նշված է, որ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման կայացման պահին գործող Հողային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերը կարող են տրամադրվել վարձակալությամբ շենք-շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար: Իսկ ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման համար նախատեսված կանաչ տարածքները, չեն կարող փոխանցվել սեփականության իրավունքով այլ անձի եւ ենթակա չեն օտարման: Դատախազությունը համայնքի ավագանուն գրել է․ «Տավուշի մարզպետի 14.07.2008-ի թիվ 75-Ա որոշմամբ խախտվել են պետության (համայնքի) շահերը, ուստի՝ առաջարկում եմ սույն առաջարկությունը ստանալու պահից ողջամիտ ժամկետում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ հայց չհարուցելու պարագայում նույն ժամկետում այդ մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազությանը»:

Մարտի 26-ին Նոյեմբերյանի ավագանին քվեարկությամբ (11 կողմ, 6 ձեռնպահ) որոշել է հայց չտանել դատարան՝ Տավուշի մարզպետի 2008 թ․ հուլիսի 14-ի թիվ 75-Ա որոշման հիմքով, եւ այդ որոշման մասին տեղեկացնել Գլխավոր դատախազությանը։ Այդ որոշմանը ավագանու ՔՊ խմբակցության անդամները ձեռնպահ են քվեարկել: Ավագանու որոշման հիմքում նշված է․ «ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին դատական կարգով կարող է վիճարկել ՀՀ սահմանադրության, օրենքներին եւ համայնքի ավագանու որոշումներին հակասող՝ համայնքի ղեկավարի որոշումները։ Մինչդեռ սույն դեպքում առաջարկվում է վիճարկել ՀՀ Տավուշի մարզպետի 14․07․2008 թ. 75-Ա որոշումը»։

Այսինքն՝ ավագանին իրավունք ունի հայց ներկայացնել համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա, բայց իրավունք չունի մարզպետի որոշմանը դեմ գնալ, եւ դատախազության պահանջն օրինական չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ Wed, 10 Jun 2026 23:45:33 +0400 Այսօր Պաղպաղակի համաշխարհային…

2 ժամ ago

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է Wed, 10 Jun 2026 23:40:56 +0400 ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ Եթե…

2 ժամ ago

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Wed, 10 Jun 2026…

2 ժամ ago

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ»

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Wed, 10 Jun 2026 23:15:19 +0400 Ընտրություններից…

3 ժամ ago

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու Wed, 10 Jun 2026 23:00:45 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

3 ժամ ago

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը Wed, 10 Jun 2026 22:45:38 +0400 Այս օրերին շատերն…

3 ժամ ago