Դոլարի վրա կլինի Թրամփի ստորագորությունը․ նրա անվամբ՝ նավեր, օդանավակայան և այլն

Դոլարի վրա կլինի Թրամփի ստորագորությունը․ նրա անվամբ՝ նավեր, օդանավակայան և այլն

Tue, 31 Mar 2026 13:00:14 +0400


Ֆլորիդայի հանրապետական ​​նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին վերանվանելու մասին օրենքը, հաղորդում է Reuters-ը։

Օդանավակայանը վերանվանելու որոշումը կայացվել է Մայամիի կենտրոնում Թրամփի նախագահական գրադարանի կառուցման համար հող հատկացնելու՝ անցյալ տարվա ծրագրի հաստատումից հետո։ Վերանվանման գործընթացն ավարտելու համար պետք է պաշտոնական հարցում ներկայացվի ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությանը (FAA): Գործակալությունը պետք է փոփոխի թռիչքների տարբեր քարտեզներ և նավիգացիոն տվյալների բազաներ, որից հետո օբյեկտի ցուցանակները կփոխարինվեն։

Ավելին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրայան Մաստն արդեն առաջարկել է օդանավակայանի եռատառ կոդը PBI-ից փոխել DJT-ի, որը համապատասխանում է Դոնալդ Ջոն Թրամփի անվան սկզբնատառերին։

Բացի այդ, նախատեսվում է Թրամփի անունով կոչել ԱՄՆ ռազմածովային ուժերի նոր դասի ռազմանավերը, հարուստ օտարերկրացիների համար վիզային ծրագիրը և դեղատոմսով դեղերի վաճառքի կառավարական կայքը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա՝ սկսած այս ամռանից։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահը կստորագրի ամերիկյան արժույթի վրա։ Ավելին, Արվեստի դաշնային հանձնաժողովը հաստատել է քաղաքական գործչի պատկերով հուշադրամի թողարկումը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ։

2025 թվականի դեկտեմբերին Թրամփի անունը ավելացվել է Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի և Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի շենքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Այլևս ոչ մի լավ տղա»․ Թրամփը զգուշացրել է Իրանին

«Այլևս ոչ մի լավ տղա»․ Թրամփը զգուշացրել է Իրանին Wed, 29 Apr 2026 17:00:38 +0400…

9 րոպե ago

Հայտնի զույգը բաժանվել է

Հայտնի զույգը բաժանվել է Wed, 29 Apr 2026 16:45:59 +0400 Դերասանուհի Անահիտ Մանուկյանն ու դերասան…

24 րոպե ago

«Մեր ապագան» հիմնադրամը Հայաստանում իրականացրեց միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին

«Մեր ապագան» հիմնադրամը Հայաստանում իրականացրեց միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին…

29 րոպե ago

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ Wed, 29 Apr 2026 16:38:02…

32 րոպե ago

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան Wed, 29 Apr 2026 16:30:04 +0400 ABC Australia-ն…

40 րոպե ago

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Wed, 29 Apr 2026 16:15:05 +0400…

55 րոպե ago