Իրանը Կիևին համարում է իր դեմ ագրեսիայի մասնակից

Իրանը Կիևին համարում է իր դեմ ագրեսիայի մասնակից

Tue, 31 Mar 2026 13:30:52 +0400


Իրանն Ուկրաինային համարում է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մասնակից՝ Մերձավոր Արևելքի հակամարտության գոտի անօդաչու թռչող սարքերի «մասնագետներ» ուղարկելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Խոստովանությունը, որ Ուկրաինան հարյուրավոր «փորձագետներ» է ուղարկել տարածաշրջան՝ իբր Պարսից ծոցի որոշ պետություններին Իրանին հակազդելու հարցում օգնելու համար, ըստ էության, հավասարազոր է 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ռազմական ագրեսիային նյութական և գործառնական աջակցություն ցուցաբերելուն։ Նման մասնակցությունը պատահական չէ. այն արտացոլում է ինքնիշխան պետության դեմ ուժի ապօրինի կիրառման մեջ ակտիվ ներգրավումը», – գրել է Իրավանին համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դիվանագետը նշել է, որ հակամարտությանը Կիևի այդօրինակ ներգրավվածությունը ցույց է տալիս նրա ակտիվ մասնակցությունը ինքնիշխան պետության դեմ ուժային գործողությանը:

Պարսից ծոցի երկրներին, որտեղ իրավիճակը սրվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության պատճառով, Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր անօդաչու թռչող սարքերի ինչ-որ ուկրաինական վնասազերծողներ ուղարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել Tue, 07 Jul 2026 08:10:15 +0400 Հունիսի 7-ին ԱԺ…

3 րոպե ago

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը Tue, 07 Jul 2026 08:05:02 +0400 «Ուժեղ Հայաստանում» վստահ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում Tue, 07 Jul 2026 08:00:25 +0400 Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը,…

13 րոպե ago

Երբ կքննվի Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Երբ կքննվի Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Tue, 07 Jul 2026 07:31:58 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման…

41 րոպե ago

Թագավորը ֆուտբոլ չի սիրում

Թագավորը ֆուտբոլ չի սիրում Tue, 07 Jul 2026 06:30:02 +0400 Ուելսի արքայազն Վիլյամը Թրեւիս Քելսիի…

2 ժամ ago

Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ

Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ Tue, 07 Jul 2026 05:30:37 +0400 Ռամզան Կադիրովը առաջադրվել…

3 ժամ ago