Հուզիչ պատմություն զույգ եղբայրների մասին

Հուզիչ պատմություն զույգ եղբայրների մասին

Tue, 31 Mar 2026 14:45:12 +0400


Զույգ եղբայրների մասին էի մտածում, մեկ էլ զանգ եմ ստանում։ Զանգողը եղբայրների պապի սերնդակիցն է, որը աշխատել է նրա հետ Կապանում ու լավ է ճանաչում։

Ռաֆայել Մինասյանը Կապանի կուսշրջկոմի քարտուղարն էր,- պատմում է նա։ Նրա վարորդը մի հետաքրքիր բան է պատմել, ու ես ուզում եմ, որ դուք գրեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա, թե ինչ է նշանակում ղեկավար լինելը։ Ներկայացնում եմ պատմությունը․

«Կուսշրջկոմի քարտուղարը՝ Դավիթի ու Միքայելի պապը, մեքենայով Երևան է գնում։ Դրսում ուժեղ անձրև էր։ Չանախչի գյուղի շրջակայքում, որն այսօր կոչվում է Պարույր Սևակի անունով, կուսշրջկոմի քարտուղարը տեսնում է՝ հորդ անձրևի տակ, ամբողջովին թրջված՝ երկու պատանու։ Ձեռքով մեքենա են կանգնեցնում, որ Երևան գնան։
Վարորդին ասում է՝
-Կանգնիր, վերցրու երեխեքին։
Պատանիները ջրի մեջ կորած, շատ թեթև հագնված՝ սրթսրթում են ցրտից։ Ռաֆայել Մինասյանը չի կարողանում զսպել բարկությունը․
-Բա ձեր հերը չի ամաչո՞ւմ, որ այս եղանակին ձեզ թողել է Երևան գնաք։
Երեխաները գլուխները կախում են։ Նրանցից մեկը կմկմալով ասում է․
-Մենք հեր չունենք։ Մեր հերը Պարույր Սևակն էր։
Ռաֆայել Մինասյանը պատանիներին գրկում է ու երեխայի նման լաց լինում, ներողություն խնդրում։ Ասում է՝
-Ես ձեզ հերություն կանեմ, չնեղվեք»։

Հիմա դուք ի՞նչ խղճով եք, Փաշինյան Նիկոլ, այդ արժանավոր մարդու թոռներին հալածում՝ լավ իմանալով, որ նրանք պետության, Եկեղեցու ակունքներից են ջուր խմել։ Ինչո՞ւ եք հայի ջրի ակունքը պղտորում։ Ի՞նչ, դուք չե՞ք իմանում, որ հայկական ակունքներով սնվող հայ մարդը ձեզ տանել չի կարողանում, որովհետև դուք գործում եք մեր ինքնության դեմ։
Երկու պատանիները, որոնք Սևակի զավակներն էին, ես ու այդ պատմությունը պատմողը նմանեցնում ենք 18 տարեկան այն երիտասարդներին, որոնք ձեր իշխանության անձրևի ու մրրիկի տակ գոյատևում են․․․ Նրանց պապը չկա, բայց արդարությունը չի մեռել ու մի տեղից ծագելու է։

Եվ գուցե ամենացավալին այն է, որ այդ նույն անձրևի տակ այսօր էլ կանգնած են երեխաներ՝ ոչ միայն առանց հոր, այլ երբեմն՝ առանց պետության ջերմության։ Բայց պատմությունը ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ մի ժամանակ մեկ մարդ կանգ առավ ու ձեռք մեկնեց, վաղ թե ուշ նոր ձեռք է հայտնվում։ Իսկ արդարությունը, որքան էլ ուշանա, միշտ գտնում է իր ճանապարհը՝ ինչպես լեռներից իջնող մաքուր ջուրը, որը չի կարող հավիտյան փակ մնալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

16 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

1 ժամ ago