Հայ լինելու բոլոր որակները պիտի կորցրած լինես, որ այդ երիտասարդներին բանտ տանես
Tue, 31 Mar 2026 16:14:09 +0400
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ծաղկազարդի տոնականության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որից հետո ձերբակալվել էին 18-ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները։
«Ցավալի դեպք է։ Սա նույն շրջանակում է, որ այս մարդիկ չունեն ոչ կարմիր գիծ, ոչ սահմանափակում, ոչ դեմոկրատիայի մասին պատկերացումներ, հանրային համերաշխությունը վերականգնելու որևէ նպատակ»,- նշել է նա:
«Երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը կորցնելու պայմաններում ժողովուրդը սթրեսի ու ծանր շոկային պայմաններում է գոյատևում:Մի տեղ էլ, այո, մեկը կթքի-կմրի, մի տեղ էլ կփորձի խփել, վիրավորել, պետք է հասկանաս՝ մարդկանց պահվածքն այդ իրավիճակի բնական արձագանքն է։Մարդը պետք է բարոյականության, մարդկայնության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ երիտասարդներին մեղադրանք առաջադրի, փորձի տանել բանտ»,- ասել է Օհանյանը: