Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու…

Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու…

Tue, 31 Mar 2026 16:45:19 +0400


Կարդում ես Նիկոլ Փաշինյանի խմբակի ու նրանց շրջապատի գրառումները և զարմանում։ Ասում են՝ 18-ամյա դպրոցականը հարձակվել է երկրի վարչապետի վրա։ Երկար դիտեցի տեսանյութը, բայց հարվածի պատկերը այդպես էլ ամբողջական չկարողացա ընկալել։ Հենց դա էլ պատճառ դարձավ մտածելու՝ ինչո՞ւ Փաշինյանը թիրախավորեց 18-ամյա զույգ եղբայրներին։

Տեսանյութում երևում է, որ նա թիկնապահների և քաղաքացիական հագուստով այլ անձանց ուղեկցությամբ ճեղքում էր մարդաշատ բազմությունը՝ անհանգստություն պատճառելով մարդկանց։ Որպես երկրի ղեկավար՝ նա կարող էր ճիշտ ժամանակին ներկայանալ և, եթե այդքան կարևոր էր, առանց ավելորդ ուշադրություն գրավելու կանգնել առաջին շարքում։ Աղոթքի պահին ներս մտնելը, մարդկանց հրելով առաջ շարժվելը և այդ կերպ ուշադրություն գրավելը որևէ անհրաժեշտություն չուներ։

Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, կնկատեք, որ Փաշինյանը քայլում էր աչալուրջ, շուրջբոլորը նայելով՝ մարդկանց հայացքներին, արտահայտություններին ու շարժումներին արձագանքելով։ Եվ հանկարծ «գտավ» այն, ինչ իրեն պետք էր՝ զույգ եղբայրներին։
Այստեղ է, որ առաջանում է հարցը՝ ինչո՞ւ հենց 18-ամյա երիտասարդներն են թիրախավորվում։ Չնայած վարչապետը պնդում է, թե խանգարվել է իր քաղաքական ու վարչական գործունեությունը, այս պատմությունն ունի նաև վտանգավոր ենթատեքստ՝ հատկապես այն ֆոնին, երբ նա հանդես է գալիս Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ։

Փորձեմ տալ նաև հոգեբանական հնարավոր բացատրություն։ Գուցե վարչապետի ենթագիտակցության մեջ նստած է 18-ամյա հազարավոր երիտասարդների կյանքի ընդհատման ծանր հիշողությունը։ Չէ՞ որ ինքն էր հայտարարել, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, և այդ տղաները կարող էին չզոհվել, սակայն դա չի արվել՝ տարբեր պատճառաբանություններով։ Իսկ պատճառաբանությունը դեռևս ապացույց չէ։ Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու… Նկատի ունեմ աթոռից պոկելն ու պատասխանատվության դաշտ մտցնելը։

Ենթագիտակցական վախ՝ կապված հենց այդ սերնդի հետ։ Վախ, որ մի օր հենց այս 18-ամյա սերունդը կարող է պահանջել պատասխանատվություն, փոփոխություն և իշխանության փոփոխություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տո ամոթ ա, տղավարի պահեք Ձեզ

Տո ամոթ ա, տղավարի պահեք Ձեզ Tue, 31 Mar 2026 20:08:21 +0400 Latest news from…

10 րոպե ago

18֊ամյա Դավիթի մայրը դիմել է Մնացական Մարտիրոսյանին

18֊ամյա Դավիթի մայրը դիմել է Մնացական Մարտիրոսյանին Tue, 31 Mar 2026 20:05:16 +0400 Դավիթ եւ…

13 րոպե ago

Փաշինյանը սադրեց եկեղեցում, այստեղ եմ ի աջակցություն Դավիթի

Փաշինյանը սադրեց եկեղեցում, այստեղ եմ ի աջակցություն Դավիթի Tue, 31 Mar 2026 20:03:41 +0400 Latest…

14 րոպե ago

Իրանում վնասվել է 105 հազար քաղաքացիական շինություն

Իրանում վնասվել է 105 հազար քաղաքացիական շինություն Tue, 31 Mar 2026 20:00:34 +0400 Իրանում՝ ամերիկա-իսրայելական…

17 րոպե ago

Պետք է մի կողմ դնենք մեր ամբիցիաները և սատարենք առանցքային ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Պետք է մի կողմ դնենք մեր ամբիցիաները և սատարենք առանցքային ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստան»-ին Tue,…

27 րոպե ago

Սփյուռքը Հայաստանի ոչ թե հակառակորդը, այլ առավելությունն է

Սփյուռքը Հայաստանի ոչ թե հակառակորդը, այլ առավելությունն է Tue, 31 Mar 2026 19:45:44 +0400 Արագ…

32 րոպե ago