Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու…

Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու…

Tue, 31 Mar 2026 16:45:19 +0400


Կարդում ես Նիկոլ Փաշինյանի խմբակի ու նրանց շրջապատի գրառումները և զարմանում։ Ասում են՝ 18-ամյա դպրոցականը հարձակվել է երկրի վարչապետի վրա։ Երկար դիտեցի տեսանյութը, բայց հարվածի պատկերը այդպես էլ ամբողջական չկարողացա ընկալել։ Հենց դա էլ պատճառ դարձավ մտածելու՝ ինչո՞ւ Փաշինյանը թիրախավորեց 18-ամյա զույգ եղբայրներին։

Տեսանյութում երևում է, որ նա թիկնապահների և քաղաքացիական հագուստով այլ անձանց ուղեկցությամբ ճեղքում էր մարդաշատ բազմությունը՝ անհանգստություն պատճառելով մարդկանց։ Որպես երկրի ղեկավար՝ նա կարող էր ճիշտ ժամանակին ներկայանալ և, եթե այդքան կարևոր էր, առանց ավելորդ ուշադրություն գրավելու կանգնել առաջին շարքում։ Աղոթքի պահին ներս մտնելը, մարդկանց հրելով առաջ շարժվելը և այդ կերպ ուշադրություն գրավելը որևէ անհրաժեշտություն չուներ։

Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, կնկատեք, որ Փաշինյանը քայլում էր աչալուրջ, շուրջբոլորը նայելով՝ մարդկանց հայացքներին, արտահայտություններին ու շարժումներին արձագանքելով։ Եվ հանկարծ «գտավ» այն, ինչ իրեն պետք էր՝ զույգ եղբայրներին։
Այստեղ է, որ առաջանում է հարցը՝ ինչո՞ւ հենց 18-ամյա երիտասարդներն են թիրախավորվում։ Չնայած վարչապետը պնդում է, թե խանգարվել է իր քաղաքական ու վարչական գործունեությունը, այս պատմությունն ունի նաև վտանգավոր ենթատեքստ՝ հատկապես այն ֆոնին, երբ նա հանդես է գալիս Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ։

Փորձեմ տալ նաև հոգեբանական հնարավոր բացատրություն։ Գուցե վարչապետի ենթագիտակցության մեջ նստած է 18-ամյա հազարավոր երիտասարդների կյանքի ընդհատման ծանր հիշողությունը։ Չէ՞ որ ինքն էր հայտարարել, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, և այդ տղաները կարող էին չզոհվել, սակայն դա չի արվել՝ տարբեր պատճառաբանություններով։ Իսկ պատճառաբանությունը դեռևս ապացույց չէ։ Գուցե ենթագիտակցական վա՞խ է, որ իր հախից 18 տարեկաններն են գալու… Նկատի ունեմ աթոռից պոկելն ու պատասխանատվության դաշտ մտցնելը։

Ենթագիտակցական վախ՝ կապված հենց այդ սերնդի հետ։ Վախ, որ մի օր հենց այս 18-ամյա սերունդը կարող է պահանջել պատասխանատվություն, փոփոխություն և իշխանության փոփոխություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում

Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում Mon, 08 Jun 2026 07:21:41 +0400 Latest news from Secure…

14 րոպե ago

Իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել Փաշինյանի հակաիրավական հայտարարությունը

Իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել Փաշինյանի հակաիրավական հայտարարությունը Mon, 08 Jun 2026 07:18:58 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

16 րոպե ago

Սա հաղթած թիմի տեսք չի

Սա հաղթած թիմի տեսք չի Mon, 08 Jun 2026 07:15:25 +0400 Սա հաղթած թիմի տեսք…

20 րոպե ago

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է Mon, 08 Jun 2026 05:33:16 +0400 04։58-ի…

2 ժամ ago

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք Mon, 08 Jun 2026 04:35:14…

3 ժամ ago

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը Mon, 08 Jun…

3 ժամ ago