Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին

Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին

Tue, 31 Mar 2026 17:15:40 +0400


Եվրոպական երկրներն արդեն սկսել են առերեսվել մերձավորարեւելյան էսկալացիայի տնտեսական բացասական հետեւանքներին,- գրում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, հակամարտությունը ռիսկային իրավիճակ է ստեղծել արդյունաբերական եւ տնտեսական սեկտորի համար, ավելացրել քաղաքական համակարգերի լարվածությունը։ Եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան ու Իտալիան, կանխատեսում են արտադրության նվազում եւ էներգակիրների գների աճ։ Մի շարք կառավարություններ արդեն տնային տնտեսություններին աջակցման ծրագրեր են ներդնում։ «Ակնհայտ է, որ հատկապես տուժելու են այն սեկտորները, որոնք ավելի էներգածախս են»,- ասել է փորձագետ, Barclays բանկի հետազոտական բաժնի ղեկավար Քրիստիան Քելերը եւ ընդգծել, որ որքան շարունակվի հակամարտությունը, այնքան ավելի շատ կազդի տնտեսության բոլոր ոլորտների եւ բոլոր ապրանքների ու ծառայությունների գների վրա։

Bloomberg-ը մանրամասնում է, որ Հորմուզի նեղուցի փակ լինելը հատկապես սկսել է հարվածել գերմանական քիմիական արդյունաբերությանը։ Խոշորագույն SKW ընկերության գործարաններից մեկն արտադրությունը կրճատել է 85 տոկոսով։ Hapag-Lloyd AG խոշոր բեռնափոխադրումային ընկերությունից էլ հայտնել են, որ ամեն օր 40-50 միլիոն դոլարի հավելյալ ծախս են կատարում՝ բեռների պահպանման, ապահովագրման ու վառելիքը թանկացված գներով ձեռք բերելու վրա։ Թանկացումները կտարածվեն մատակարարումների ամբողջ շղթայի վրա։ Կյանքը կթանկանա բոլոր եվրոպացիների համար՝ եզրակացնում է պարբերականը։ Ֆրանսիական վիճակագրական ծառայությունն էլ մինչեւ հաջորդ տարի արագ գնաճ է ակնկալում։ Կենսամակարդակի թանկացման դեմ բրիտանական կառավարությունը սկսել է արդեն պայքարել։ Bloomberg-ը գրում է նաեւ, որ այժմ Եվրամիությունը նաեւ ռազմավարական խնդրի առաջ է կանգնած, քանի որ, մի կողմից, ամերիկյան աջակցությունն է նվազում, մյուս կողմից՝ սրվում է Չինաստանի հետ մրցակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր Tue, 31 Mar 2026 18:45:33 +0400 Ամերիկյան մեր…

9 րոպե ago

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները Tue, 31 Mar 2026…

24 րոպե ago

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Tue, 31 Mar…

27 րոպե ago

Խազեր 2026` կողմնակալություն և դժգոհություններ

Խազեր 2026` կողմնակալություն և դժգոհություններ Tue, 31 Mar 2026 18:21:26 +0400 Latest news from Secure…

33 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք…

Պատկերացնո՞ւմ եք… Tue, 31 Mar 2026 18:18:06 +0400 Պատկերացնո՞ւմ եք՝ իր ողջ գիտակից կյանքը կեղծիքի…

36 րոպե ago

ՔՊ-ի առաջին 50 հոգու ցուցակը քննչականո՞ւմ

ՔՊ-ի առաջին 50 հոգու ցուցակը քննչականո՞ւմ Tue, 31 Mar 2026 18:15:03 +0400 Փաշինյանը, այո, ամեն…

39 րոպե ago