Ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերն են խփվում

Ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերն են խփվում

Tue, 31 Mar 2026 17:45:24 +0400


Արդեն մեկ ամիս է, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածում են Իրանին, իսկ Իրանը պատասխանում է՝ Մերձավոր Արեւելքի իսրայելական եւ ամերիկյան բազաներին հարվածելով։

Օրակարգում Խարգ կղզու գրավումն է, կամ ցամաքային օպերացիան՝ իրանական առանցքային միջուկային օբյեկտները գրավելու համար։ Նպատակ էր դրվել նաեւ հասնելու Իրանում կրոնապետական վարչակարգի տապալմանը, այդ առումով դեռ որեւէ շարժ չկա։ Ու հիմա, մեկ ամիս անց՝ Իրանական ներկայիս էսկալացիայի մեկնարկից, կարելի է ասել` արդյո՞ք ինչ որ արդյունքներ ունեցավ այս էսկալացիան, գոնե այս մեկ ամսվա ընթացքում, թե՝ ոչ։ Իհարկե՝ հաջողվեց որոշակիորեն թուլացնել իրանական իշխող քաղաքական ու կրոնական ղեկավարությանը՝ թիրախային հարվածներով ոչնչացնելով այաթոլլա Ալի Խամենեիին, բարձրաստիճան ներկայացուցիչներ Ալի Լարիջանիին, Աբդուլռահիմ Մուսավիին, Ազիզ Նասիրզադեին, Էսմայիլ Խաթիբին եւ այլն։ Սակայն ասել, որ Իրանի դիմադրությունը կարողացել են կոտրել՝ սխալ կլինի։ Զուգահեռաբար՝ Իրանն էլ իր հերթին զգալիորեն վնասել է ամերիկյան ու իսրայելական ռազմական հենակետերը ողջ ռեգիոնում՝ թիրախավորելով Քաթարում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Օմանում, Սաուդական Արաբիայում եղած ռազմաբազաներն ու կառույցները, ներառյալ՝ Ռաս-Լաֆանի գազային հանգույցը, մի շարք նավթավերամշակման գործարաններ, Ռաս-Թանուրի էներգետիկ ենթակառուցվածքները եւ այլն։ Նաեւ՝ փակվեց Հորմուզի նեղուցը։ Աշխարհում սկսվեց էներգետիկ ճգնաժամ։

Համաշխարհային տնտեսությունն, ըստ ամենայնի, հայտնվել է շոկային իրավիճակում ու եթե հակամարտությունն առաջիկայում չկարգավորվի, ապա դրա հետեւանքները, ըստ մասնագիտական գնահատականների, աշխարհը դեռ իր վրա կզգա երկար։ Այն որ հակամարտությունը պետք է կարգավորել՝ հասկանում են բոլորը։ Որ թերեւս այդ տրամաբանությամբ են փորձ անում դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ հասկանալով, որ սա այն պատերազմներից է, որտեղ հաղթողներ չեն լինում, իսկ ֆորմալ հաղթանակն այլ բան չէ, քան Պյուռոսյան հաղթանակ։ Իրանական ներկայիս էսկալացիան սակայն ցույց տվեց նաեւ մի քանի իրողություններ, որոնք այլեւս հնարավոր չէ անտեսել։ Նախ՝ այլեւս կարելի է խոսել այն մասին, որ աշխարհը դարձել է բազմաբեւեռ` միակենտրոն կամ միահեծան առաջնորդությամբ աշխարհ այլեւս գոյություն չունի ու Միացյալ Նահանգներն այլեւս այդ միահեծան առաջնորդը չէ, որքան էլ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի, թե աշխարհում ինչ ուզեն, կարող են անել։ Հռետորաբանությամբ գուցե, սակայն գործնականում՝ ռեալ կյանքն ու օբյեկտիվ իրականությունը լրիվ այլ են։ Մյուս կողմից, աշխարհն այնքան է փոխներթափանված ու փոխկապակցված, որ հատկապես՝ խոշոր խաղացողներն իրենց ցանկացած քայլ ու որոշում, ցանկացած գործողություն պետք է լավ ծանրութեթեւ անեն, որովհետեւ դրանց հետեւանքներն ազդելու են բոլորի վրա։ Երրորդը. Արեւմտյան ճամբար, որպես այդպիսին, մոնոլիտ կառույց այլեւս չկա։

Եվրոպան, ըստ էության, ցույց տվեց դա։ Ու նաեւ՝ հասկացրեց, որ Թրամփին վճարում է նույն «դրամով»՝ ինչով որ Թրամփն էր ամիսներ առաջ «վճարում» Եվրոպային։ Այնպես, ինչպես Թրամփն էր հայտարարում, թե Ուկրաինական ճգնաժամը Ամերիկայի պատերազմը չէ, այդպես էլ Եվրոպան, ի դեմս Գերմանիայի կանցլեր Մերցի, հայտարարեց, թե Իրանական ներկայիս էսկալացիան էլ Եվրոպայի եւ հատկապես՝ Գերմանիայի պատերազմը չի։ Ռուսաստանն ու Չինաստանն այս էսկալացիայի շրջանակում իրենց դրսեւորեցին որպես զուսպ եւ բալանսավորված տերություններ։ Թուրքիան փորձում է որքան հնարավոր է առաջ գնալ՝ ապագայի աշխարհում, ավելի բարձր խաղացողների դիվիզիոնում հայտնվելու համար։ Իրանը, թեեւ դժվար է ասել, թե այս ամենն ինչպես կավարտվի, սակայն իր դիմադրությամբ, անկախ ելքից, արդեն վաստակել է հարգանք՝ այլընտրանքային աշխարհակարգի ջատագովների մոտ, որպես ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերը խփողներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խայտառակ իրավիճակ՝ Նոր Խարբերդում

Խայտառակ իրավիճակ՝ Նոր Խարբերդում Tue, 31 Mar 2026 19:00:51 +0400 Latest news from Secure News…

6 րոպե ago

Հայտնաբերվել ու առգրավվել է 64 կգ թմրանյութ

Հայտնաբերվել ու առգրավվել է 64 կգ թմրանյութ Tue, 31 Mar 2026 19:00:39 +0400 Ադրբեջանի իրավապահները,…

7 րոպե ago

Դեղերից հետո մի քիչ թույլ եմ. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Դեղերից հետո մի քիչ թույլ եմ. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Tue, 31…

13 րոպե ago

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր

Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր Tue, 31 Mar 2026 18:45:33 +0400 Ամերիկյան մեր…

22 րոպե ago

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները Tue, 31 Mar 2026…

37 րոպե ago

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան

«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Tue, 31 Mar…

40 րոպե ago