Մահապատժի են ենթարկել երկու մարդու
Tue, 31 Mar 2026 18:00:41 +0400
Իրանում մահապատժի են ենթարկել երկու անձի, ովքեր մեղադրվել են «Մոջահեդին է-Խալք» կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է SNN-ը։ Նրանք մեղադրվել են պայթուցիկներ պատրաստելու, ինչպես նաեւ՝ նռնակներով պետական հաստատություններում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը հաստատել է վճիռը։ Նշենք, որ նախօրեին եւս երկու անձի էին մահապատժի ենթարկել, որոնք եղել էին նույն այդ կազմակերպության անդամ։