ՔՊ-ի առաջին 50 հոգու ցուցակը քննչականո՞ւմ
Tue, 31 Mar 2026 18:15:03 +0400
Փաշինյանը, այո, ամեն ինչ փչացրեց… Հասարակություն, պետություն, անկախություն… Ինչքա՜ն հող տվեց, զոհեր, քանի՜ հազար ընտանիք թողեց անտուն-անօթեւան: Կրթություն, գիտություն, մշակույթ, տնտեսություն… Որ կողմը նայում ես, նույն բանն է՝ Նիկոլն է անցել այստեղով, նրա ձեռագիրն է՝ փչացրել է, քանդել, ավերել, արյուն է ամենուր: Դավաճան էլ որ ասում ես՝ նեղվում է, իրեն պատեպատ տալիս: Բա ի՞նչ ասեմ, ի՞նչ անուն տամ… Հայ մարդը Հայաստանի ու հայերի հետ այսպես կվարվե՞ր: Ժողովրդի կեսը կեսին չի բարեւում նրա պատճառով: Մարդը մարդուն գայլ է դարձրել, ի՞նչ ասեմ… 100 տարով հային հետ գցեց մարդկության պատմությունից: Ոչխարն էդ գործը չէր անի, ինչ որ Նիկոլն ու իր անգաղափար հոտն արեց:
Էդ կրծքանշանները, որ բաժանում է, լավ է: Հիմա գոնե հստակ կլինի՝ ով է Նիկոլ, ով՝ չէ, ով է պարտության սիմվոլ, ով՝ չէ, ով է կապիտուլյանտ, ով՝ չէ, ով է պատրաստ մեր հերոսների արյան վրա բեմադրվող այս խեղկատակությունը հանդուրժել, ով՝ չէ: Արա, ՔՊ, իմացեք, ով էս նշանով դուրս եկավ փողոց, ուրեմն հայ չէ, ուրեմն դավաճան է, հողատու է, կապիտուլյանտ է: Ու ձեր բախտից է, որ Երեւանի աղբարկղերը բավականին տարողունակ են, որպեսզի դրանց մեջ 2-3 ՔՊ-շնիկ կարողանան կոմֆորտ տեղավորվել: Վախեցնելու համար չեմ ասում, պարզապես նախադեպեր կան: Այս պահին ձեզնից ընդամենը պահանջվում է հրաժարվել Հայաստանի թերմացք հիշեցնող այդ հիմար քարտեզից ու մեկ էլ հայտարարել (չէ՞ որ դուք թափանցիկ եք աշխատում), թե ինչ կազմակերպություն է շահել այդ քարտեզի տենդերը, ինչքան եք ծախսել, մեկ անձից գնման եղանակո՞վ եք ձեռք բերել, թե՞ ներկրել եք «բարեկամ» Ադրբեջանից: Բայց ինչ էլ լինի՝ հրաժարվեք, դեն նետեք այդ խայտառակությունը, քանի դեռ այն չի հայտնվել հայ զինվորի ու հայ ոստիկանի համազգեստին:
Արդեն կասկած չկա, որ առաջիկա ընտրություններով ՔՊ-ն ռադ է լինելու մեր կյանքից: Ո՛չ ասելիք ունի այլեւս, ո՛չ՝ անելիք: Մնացել է էն տգետ մասսային մի թեթեւ հասկացնել այս ամենը, եւ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ԱԺ անցողիկ շեմն էլ չի հաղթահարի, իսկ Նիկոլի առաջնորդությամբ՝ առավել եւս: Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման հաջորդ իսկ օրը բոլորը նախնական կալանքի են առնվելու կամ, «բրասլետները» ոտքերին, հնարավորություն չեն ունենալու լքել ննջարանի տարածքը, որ գոնե զուգարան գնան: Սա զուտ ցանկություն չէ: Դա են պահանջում արդարությունն ու արդարադատությունը: Պիտի գնան, դայլայլեն քննիչների մոտ, պատմեն ամեն ինչ ու հիմնավոր «նստեն»: Այլ բան հունիսի 8-ից հետո չպետք է լինի:
Բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ծաղկազարդին Սուրբ Աննա եկեղեցում: Դա ահազանգ էր այն մասին, որ մենք, որպես ազգ ու ժողովուրդ, գտնվում ենք կործանման եզրին ու կգլորվենք անդունդը, եթե առաջիկա ընտրություններում սրանք կարողանան սողոսկել ԱԺ կամ, որ ավելի սարսափելի է, սահմանադրական մեծամասնություն ստանալ: Հետընտրական շրջանն ինձ պատկերանում է երկու ձեւով՝ կա՛մ մենք նրանց կտանենք դատախազի մոտ, կա՛մ նրանք մեզ՝ դժոխք: Չկա երրորդ ճանապարհ: Կարծում եմ՝ իրենց ապագան ճիշտ այդկերպ են պատկերացնում նաեւ ՔՊ-շնիկները: Հակառակ պարագայում հայտնի «Նազարը» միտումնավոր չէր հարամի Ծաղկազարդը, չէր մխրճվի հավատացյալ ժողովրդի մեջ, հատուկ հրմշտոց չէր սարքի, հետո էլ մի փոքրիկ միջադեպից չէր ճողոպրի: Ի՞նչ տեսավ նա այն երիտասարդի աչքերի մեջ, որն իրեն ասաց՝ «ինձ տենց չնայես»: Նա տեսավ իր ողջ ներքին դատարկությունը, իր կառավարման տարիների ողջ սնանկությունը, հասկացավ, որ դա վերջն է, որ դանակը հասցրել է ոսկորին, եւ, ամենակարեւորը՝ որ 8 տարի շարունակ իր էյֆորիկ ընտրազանգվածը գոնե մեկ մարդով չի կարողացել ավելացնել ու մի բան էլ մսխել է ունեցած-չունեցածը: Երիտասարդն այդ բառերն արտասանել էր ուղիղ նրա աչքերի մեջ նայելով, կարճ եւ հատու: Նրա առջեւ իր պահանջների մեջ շշկռված մի պապիկ չէր, որ վրան ճվճվար, խաբեր, միայնակ կին չէր երեխայի հետ, որ ներսի թույնը դուրս տար… Մի ջահել տղա էր՝ թիկունքին եկեղեցում հավաքված բազմությունը: Բա թող խոսեր, Ալենի չափ չկա՞ր, որ չանա-չանա վիճեր, հայհոյեր, թքեր, գործ տար… Չէ, ինքը թռավ, ու երբ արդեն անվտանգ տարածքում էր, ոստիկաններին ուղարկեց տղային (տղաներին) բռնելու՝ մոռանալով, որ մինչ այդ «կարգադրել» էր՝ «տղային թողնել իր տեղում»: Այդ մարդը՝ պետության ղեկավարը, այլեւս չի գիտակցում, թե ինչ է անում: Հասկացանք՝ շատ էր վախեցել, իսկ մի՞թե դա հիմք էր, որ ոստիկանությանն էլ մինչեւ վերջ մունդռեր:
ՀԳ. Այս միջադեպի մասին ՆԳՆ-ի հայտարարությունը կարդացե՞լ ես, պարոն Փաշինյան: Իզուր, վերցրու եւ կարդա աշխատակազմիդ հորինած անգրագիտությունը, թե բա՝ երիտասարդը եկեղեցում խոչընդոտել է վարչապետի քաղաքական գործունեությունը… Էշություն… Ու «սենց» էլ գնում եք ընտրությունների: Թե բա՝ ՔՊ-ի ցուցակի առաջին 50 հոգին հայտնի են… Շատ լավ է: Էդ ցուցակը նույնությամբ փոխանցեք Քննչական, որ հունիսի 8-ից հետո բոլորիդ հերթով կանչեն: