«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Tue, 31 Mar 2026 18:27:03 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին մեծ էնտուզիազմով դատում էր Նիկոլին ու մենք բոլորս գերագույն էնտուզիազմով պայքարում էինք մացոյի ու մացոիզմի դեմ։
Եթե չալարեք ու մի քանի էջ կարդաք էրիխ Ֆրոմի փսիխոանալիզից, կհասկանաք, թե ինչի՞ է Նիկոլը հատկապես այս մարդուն հանձնարարում ամենազազրելի, ամենանվաստ, ամենաարգահատելի գործերը։
Այսօր այս մարդը քննելու է զույգ եղբայրներից Դավիթին կալանքի տանելու հարցը։ Ես չգիտեմ՝ սա զավակ ունի, թե՝ ոչ։ Բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ Դավիթի ու Միքայելի նման տղաներն են մեր փրկությունը։
Իսկ սրանց պատասխան տալու օրը սրընթաց մոտենում է։ Կատաղիորեն սրընթաց։
Ու ես դեղձի կոմպոտ խմելով՝ վայելելու եմ սրանց իրավական ու բարոյական ֆինալը»։