Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան
Tue, 31 Mar 2026 19:26:16 +0400
Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը:
Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը, ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին:
Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը:
Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է:
Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…
Փաստաբան Արամ Վարդևանյան