Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով

Tue, 31 Mar 2026 20:46:01 +0400


Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում:

Երրորդը՝ իրենց անծանոթ մարդ, չի դրսևորել «հարգանք» մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակ այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում իր թիմակիցներին։

Տարբեր դրվագներով տարբեր մարդիկ այժմ քրեական վարույթով մեղադրյալ են։

Մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այժմ քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կալանք կիրառել:

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով։
Վերցվում է մի քանի դրվագ, ամեն կերպ փորձում միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց [ազատազրկում] նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։

Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:

Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է։
Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից։ Վախենում է իրեն ուղղվող հարցերից։ Վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։

Մեզ պետք է այլ տրամաբանություն.

ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եզրաս Սրբազանը հայորդյաց տան սաների հետ ընթերցել է ավետարանական 10 կույսերի առակը

Եզրաս Սրբազանը հայորդյաց տան սաների հետ ընթերցել է ավետարանական 10 կույսերի առակը Tue, 31 Mar…

13 րոպե ago

Միջնորդել են 2 ամսով կալանավորել Դավիթին. մանրամասնում է փաստաբանը

Միջնորդել են 2 ամսով կալանավորել Դավիթին. մանրամասնում է փաստաբանը Tue, 31 Mar 2026 22:03:22 +0400…

25 րոպե ago

Թրամփը հիշաչա՞ր է․ ինչ է զգուշացրել Ֆրանսիային

Թրամփը հիշաչա՞ր է․ ինչ է զգուշացրել Ֆրանսիային Tue, 31 Mar 2026 22:00:49 +0400 ԱՄՆ նախագահ…

28 րոպե ago

Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 45 միլիոնը

Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 45 միլիոնը Tue, 31 Mar 2026 22:00:17 +0400 Աշխարհում սովյալների…

28 րոպե ago

Դուք ի՞նչ գիտեք` ամոթն ինչ է

Դուք ի՞նչ գիտեք` ամոթն ինչ է Tue, 31 Mar 2026 21:54:56 +0400 Դուք մի հատ…

33 րոպե ago

Փաշինյանը ԱԱԾ փոխտնօրեն է նշանակել

Փաշինյանը ԱԱԾ փոխտնօրեն է նշանակել Tue, 31 Mar 2026 21:45:35 +0400 Վարչապետ Փաշինյանը որոշում է…

43 րոպե ago