«Ակնկալիք չունեմ այս դատարանից»

«Ակնկալիք չունեմ այս դատարանից»

Tue, 31 Mar 2026 20:43:56 +0400


Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Դավիթ Մինասյանի աջակից Արտյոմ Մոսինյանը անդրադարձել է վերջին զարգացումներին՝ դրանք բնութագրելով որպես հերթական սադրանք Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո արձանագրվել են նաև մի շարք ապօրինի գործողություններ։ Մոսինյանը նշել է, որ երկրում օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Խոսելով դատարանի հնարավոր որոշման մասին՝ նա ընդգծել է, որ որևէ սպասելիք չունի դատական համակարգից։ Նրա համոզմամբ՝ այն գործում է մեկ կենտրոնից՝ իրականացնելով տարբեր, իր գնահատմամբ, ապօրինի քայլեր։ Մոսինյանը պնդել է, որ նման վերաբերմունքը դրսևորվել է թե՛ եկեղեցու ներկայացուցիչների, թե՛ հոգևորականների, ինչպես նաև մի շարք հայրենասեր քաղաքացիների նկատմամբ, և այժմ նույնը տեղի է ունենում նաև Դավիթ Մինասյանի պարագայում։

Հիշեցնենք, որ դատարանում քննարկվում է Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի կիրառման հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Thu, 29 Oct 2026 10:30:48 +0400 Ուկրաինայի հարցով…

19 րոպե ago

Կգոռամ ոնց հարմար ա. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Կգոռամ ոնց հարմար ա. ԱԺ-ում իրավիճակը լարվեց Thu, 29 Oct 2026 10:23:23 +0400 Latest news…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Համայնքապետի ճակատագիրը մեկ մանդատից է կախված

«Հրապարակ»․ Համայնքապետի ճակատագիրը մեկ մանդատից է կախված Thu, 29 Oct 2026 10:15:26 +0400 Նոյեմբերի 11-ին…

34 րոպե ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Սարգսյանի գործով նիստն է

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Սարգսյանի գործով նիստն է Thu, 29 Oct 2026 10:14:44 +0400…

35 րոպե ago

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը Thu, 29 Oct 2026 10:00:55 +0400…

49 րոպե ago

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Thu, 29 Oct 2026 09:57:26 +0400…

52 րոպե ago