Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 45 միլիոնը
Tue, 31 Mar 2026 22:00:17 +0400
Աշխարհում սովյալների թիվը հատել է 45 միլիոնը։ Պատճառը՝ մատակարարումների շղթաների խափանումներն են եւ տրանսպորտային երթուղիների փոփոխությունները, որոնք պայմանավորված են Իրանական հակամարտությամբ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի մատկաարարումների հարցերով ղեկավար Քորին Ֆլեյշերը։ ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս խիստ ռիսկային է դարձել Հորմուզի նեղուցով նավերի անցումը եւ նաեւ՝ անցման հետ կապված՝ ապահովագրությունը այն դեպքում, երբ ՄԱԿ մարդասիրական բեռները նեղուցով տեղափոխվել են առաջնահերթորեն։ Միայն Աֆղանստանում 16 միլիոն մարդ կարիք ունի ամենօրյա հումանիտար աջակցության։
Հումանիտար բեռները Պակիստանով անցկացնել հնարավոր չէ, քանի որ Պակիստանը հակամարտության մեջ է Աֆղանստանի հետ։ Սուեզի ջրանցքը եւս ապահով չէ։ Հետեւաբար՝ պետք է շրջանցել ողջ Աֆրիկան, որպեսզի Ջիբրալթարով, Միջերկրականի ավազանով իսկ հետո նաեւ՝ Թուրքիայով, Ադրբեջանով եւ Թուրքմենստանով մարդասիրական օգնությունը հասցվի այնտեղ, ասել է Ֆլեյշերը։