Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 45 միլիոնը

Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 45 միլիոնը

Tue, 31 Mar 2026 22:00:17 +0400


Աշխարհում սովյալների թիվը հատել է 45 միլիոնը։ Պատճառը՝ մատակարարումների շղթաների խափանումներն են եւ տրանսպորտային երթուղիների փոփոխությունները, որոնք պայմանավորված են Իրանական հակամարտությամբ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի մատկաարարումների հարցերով ղեկավար Քորին Ֆլեյշերը։ ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս խիստ ռիսկային է դարձել Հորմուզի նեղուցով նավերի անցումը եւ նաեւ՝ անցման հետ կապված՝ ապահովագրությունը այն դեպքում, երբ ՄԱԿ մարդասիրական բեռները նեղուցով տեղափոխվել են առաջնահերթորեն։ Միայն Աֆղանստանում 16 միլիոն մարդ կարիք ունի ամենօրյա հումանիտար աջակցության։

Հումանիտար բեռները Պակիստանով անցկացնել հնարավոր չէ, քանի որ Պակիստանը հակամարտության մեջ է Աֆղանստանի հետ։ Սուեզի ջրանցքը եւս ապահով չէ։ Հետեւաբար՝ պետք է շրջանցել ողջ Աֆրիկան, որպեսզի Ջիբրալթարով, Միջերկրականի ավազանով իսկ հետո նաեւ՝ Թուրքիայով, Ադրբեջանով եւ Թուրքմենստանով մարդասիրական օգնությունը հասցվի այնտեղ, ասել է Ֆլեյշերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Միջադեպ` ավտոբուսում

Միջադեպ` ավտոբուսում Mon, 06 Apr 2026 13:31:20 +0400 Latest news from Secure News Portal ©…

20 րոպե ago

Ադրբեջանում ջրհեղեղը մարդու կյանք է խլել․ լուրջ ավերածություններ են

Ադրբեջանում ջրհեղեղը մարդու կյանք է խլել․ լուրջ ավերածություններ են Mon, 06 Apr 2026 13:30:53 +0400…

20 րոպե ago

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է Mon, 06 Apr 2026 13:28:33 +0400 Հայոց եկեղեցու պահպանության…

22 րոպե ago

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում

Ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում Mon, 06 Apr…

35 րոպե ago

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև Mon, 06 Apr 2026 13:09:19 +0400 ՀՀ Ազգային…

42 րոպե ago

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից Mon, 06 Apr 2026 13:07:34 +0400 Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե…

43 րոպե ago