Ով է լինելու քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ապրիլի 1-ից
Tue, 31 Mar 2026 23:15:48 +0400
Նիկոլ Փաշինյանը Վարդան Հարությունյանին նշանակել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝ Վարդան Սուրենի Հարությունյանին 2026 թվականի ապրիլի 1-ից նշանակել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար»,– ասված է որոշման մեջ: