Apple, Google, Nvidia․ Իրանը սպառնում է հարվածել այս և այլ ընկերություններին
Wed, 01 Apr 2026 06:30:07 +0400
Իրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում Microsoft-ի, Apple-ի, Google-ի, Nvidia-ի և մի շարք այլ ընկերությունների օբյեկտների վրա` ի պատասխան Իրանում տեղի ունեցած յուրաքանչյուր սպանության։
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն:
«Քանի որ ամերիկյան տեղեկատվական ընկերություններն ահաբեկչական թիրախների մշակման հիմնական կրողն են, այս ահաբեկչական գործողություններին ի պատասխան նման գործունեության մեջ ներգրավված հիմնական հաստատությունները այսուհետ կհամարվեն օրինական թիրախներ», – ասվում է հայտարարության մեջ։