«Հրապարակ». Հինգ ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել

«Հրապարակ». Հինգ ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել

Wed, 01 Apr 2026 08:20:00 +0400


Նախօրեին իշխանական վարչակազմը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել: Կա 5 ձերբակալված: Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել: Մեր տեղեկություններով ձերբակալված հինգ անձանցից չորսին բաց են թողել՝ ապացույցների բացակայության հիմքով, մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Sun, 05…

9 րոպե ago

Օդային տարածքը կշարունակի փակ մնալ

Օդային տարածքը կշարունակի փակ մնալ Sun, 05 Apr 2026 18:00:10 +0400 Իրանի օդային տարածքը կշարունակի…

25 րոպե ago

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ․ 5 երիտասարդ ձերբակալվել է Sun, 05 Apr 2026 17:45:25 +0400 Մարտի…

39 րոպե ago

Կարիերան ավարտում է 34 տարեկանում

Կարիերան ավարտում է 34 տարեկանում Sun, 05 Apr 2026 17:30:53 +0400 Բրազիլիայի ֆուտբոլյի ազգային հավաքականի…

54 րոպե ago

Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք

Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Sun, 05 Apr 2026 17:15:46 +0400 Ավագ…

1 ժամ ago

Մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ․ կան տուժածներ

Մեքենան մխրճվել է շքերթի դուրս եկած մարդկանց մեջ․ կան տուժածներ Sun, 05 Apr 2026 17:00:31…

1 ժամ ago