«Հրապարակ»․ Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա

«Հրապարակ»․ Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա

Wed, 01 Apr 2026 09:15:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Տեր Հայր, կիրակի օրը` Ծաղկազարդի տոնին, Սուրբ Աննա եկեղեցու ներսում հերթական խառնակչությունն ու բախումը եղան, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատարագի կեսից` մարդկանց ճեղքելով հասնել խորանի մոտ: Սուրբ պատարագի ժամանակ քաոս էր տիրում, արդյունքում երկու 18-ամյա երիտասարդի մեղադրանք է առաջադրվել, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է ձերբակալվել: Առաջիկա կիրակի օրն էլ` ապրիլի 5-ին, Սուրբ զատկի տոնն է: Ոմանք մտավախություն ունեն, որ Փաշինյանն այդ կարեւոր եկեղեցական տոնն էլ կարող է իր գործողություններով ու ներկայությամբ փչացնել….

– Եթե նա՝ որպես երկրի ղեկավար, կամ կառավարության անդամներն իսկապես ցանկանան գնալ եկեղեցի եւ պատշաճ ձեւով մասնակցել Սուրբ պատարագի, ապա չեն անի նման սադրիչ քայլեր: Նրանք ունեն մեծ հնարավորություններ, կարող են եկեղեցիներին նախապես տեղյակ պահել, ապա գնան մայր տաճար կամ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, իրենք որը ցանկանան: Արարողակարգի համաձայն՝ իշխանությունը կարող է պատշաճ կերպով տոնել ցանկացած եկեղեցական տոն, բայց զարմանալի է` այս մարդիկ չեն ուզում եկեղեցական կարեւոր տոներին ներկայանալ պատշաճ կերպով: Այս մարդիկ նախընտրում են սրբազաններին կալանավորել, այլ ոչ թե նրանց հետ պատարագի մասնակցել: Պատարագի են գնում կեսից, երբ եկեղեցին մարդկանցով լեփ-լեցուն է: Հրմշտոց են ստեղծում, լավ իմանալով, որ իրենց հակաեկեղեցական արշավի պատճառով հասարակության մեծամասնությունն իրենց չի ընդունում: Անվտանգության աշխատակիցները սկսեցին հրմշտել եկեղեցու հավատացյալներին, ինչի արդյունքում դպրոցահասակ եղբայրները հայտնվեցին իրավապահների թիրախում: Չի կարելի դպրոցահասակ երեխաներին երկար ու մտասեւեռուն ձեւով նայել: Անվտանգության աշխատակիցներից մեկը` ականատեսների վկայությամբ, հարվածել է երեխաների ծնողին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այդ տհաճ միջադեպը: Ես մի բան լավ չհասկացա, այդ տղայի եղբորը եւ Գեւորգ Գեւորգյանին ինչո՞ւ ձերբակալեցին: Նա իրավիճակն էր խաղաղեցնում ընդամենը:

– Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում եկեղեցի այցելել` իր անհավատ ու աթեիստ կողմնակիցների ուղեկցությամբ:

– Նախ ասեմ, որ նա իրավունք չունի եկեղեցում քաղաքական շոուներ անելու: Դրանով նա ծեսի կատարումն է խոչընդոտում: Նա չսպասեց մինչեւ վերջ անգամ, հետ գնաց, արդյունքում տեղի ունեցավ միջադեպը: Այդ մարդը չունի պատարագի մասնակցելու կուլտուրա, նա կեսից թողեց, դուրս եկավ, հենց այդ հրմշտոցների արդյունքում արժանացավ հասարակության հակազդեցություններին: Իրավապահների ապօրինության մասին այս պարագայում ավելորդ է խոսելը: Հիմնական սադրիչին պատասխանատվության ենթարկելու փոխարեն այն երիտասարդներին են ենթարկում պատասխանատվության, որոնք իրավիճակի զոհերն են: Միքայել եւ Դավիթ Մինասյաններն այժմ անտեղի մեղադրյալի կարգավիճակում են: Հատկապես Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա: Դեռահաս երիտասարդ է, բնական է, որ հրմշտոցներին այդպես պետք է արձագանքեր, իհարկե, ես հասարակությանը խորհուրդ եմ տալիս՝ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից եւ մյուսներից հեռու մնալ, հատկապես երիտասարդներին եմ այս խորհուրդը տալիս, քանի որ նրանց ներկայությունը վտանգ է մեր հանրության համար: Երբ անվտանգության աշխատակիցները քաշքշում էին սարկավագներին, աչքիս առաջ եկավ այն օրը, երբ քաղաքացիական հագուստով անձինք մայր տաճարում` դեկտեմբերին հրմշտում էին կարգ պահող ոստիկաններին: Ստեփան Ասատրյանին ուղեկցող ոստիկաններին շատ նման էին, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ նույն մարդիկ էին: Վատ է, որ մեր իրավապահ մարմիններում նման մարդիկ կան, հուսով եմ, որ իշխանափոխությունից հետո նրանք կենթարկվեն պատասխանատվության` անօրեն պահվածքի համար: Ես մեր հանրությանն ուժ, համբերություն եւ իմաստնություն եմ մաղթում, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել, ինչի արդյունքում մենք ունենանք աստվածապաշտ, եկեղեցասեր, հայրենասեր իշխանություններ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետընտրական խոհեր

Հետընտրական խոհեր Wed, 10 Jun 2026 15:15:23 +0400 Հայաստանի անկախանալուց հետո՝ անցած 35 տարում հանրապետությունում…

14 րոպե ago

Իսրայելցիների մեծ մասը դեմ է Նեթանյահուի վարչապետ վերընտրվելուն

Իսրայելցիների մեծ մասը դեմ է Նեթանյահուի վարչապետ վերընտրվելուն Wed, 10 Jun 2026 15:00:24 +0400 Իսրայելի…

29 րոպե ago

Նոր ընտրակեղծիքներն եկան

Նոր ընտրակեղծիքներն եկան Wed, 10 Jun 2026 14:56:31 +0400 Latest news from Secure News Portal…

33 րոպե ago

Գիշերը հարձակվել են Գյումրու «Մայր Հայաստանի» վրա. հերոս քաղաքների անվանումները պոկել են

Գիշերը հարձակվել են Գյումրու «Մայր Հայաստանի» վրա. հերոս քաղաքների անվանումները պոկել են Wed, 10 Jun…

35 րոպե ago

Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում կբանակցի Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում կբանակցի Լավրովի հետ Wed, 10 Jun 2026 14:30:43 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

59 րոպե ago

Անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվում

Անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվում Wed, 10 Jun 2026 14:27:14…

1 ժամ ago