Ոսկին թանկանում է, արծաթն՝ էժանանում
Wed, 01 Apr 2026 12:30:54 +0400
Ոսկու գները շարունակում են աճել։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (COMEX) 2026 թվականի հունիսի մատակարարման ոսկու ֆյուչերսների գինը մեկ տրոյական ունցիայի համար աճել է 0.69%-ով՝ հասնելով 4,710.92 դոլարի։
Միևնույն ժամանակ, COMEX-ում 2026 թվականի մայիսի արծաթի ֆյուչերսների գինը մեկ ունցիայի համար նվազել է 0.4%-ով՝ հասնելով 74.62 դոլարի։