Զույգ եղբայրների մոր ինքնազգացողությունը վատացավ որոշումից հետո
Wed, 01 Apr 2026 12:44:32 +0400
Գրել էինք, որ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նա կալանավորվել է: Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, որը գտնվում է դատարանի բակում ու քիչ առաջ էլ զրուցում էր լրագրողների հետ, դատարանի որոշումը լսելիս վատացավ, սկսեց լաց լինել: