Մոսկվայում էլ են դրել հեծանվորդի տեղ․ ի՞նչ մարաթոնի են հրավիրել Փաշինյանին

Մոսկվայում էլ են դրել հեծանվորդի տեղ․ ի՞նչ մարաթոնի են հրավիրել Փաշինյանին

Wed, 01 Apr 2026 12:55:19 +0400


Պարզվում է՝ «Cyclingrace» հեծանվավազքի կազմակերպիչներն ուրախ կլինեն հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը տեղի կունենա Մոսկվայում՝ մայիսի վերջին։

Այս մասին նրանք հայտնել են ՌԻԱ Նովոստիին։

«Ուրախ կլինենք ՀՀ վարչապետին հրավիրել Մոսկվա մայիսի վերջին և մասնակցել մեր գլխավոր միջոցառմանը՝ «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը միջազգային կարգավիճակ ունի», – նշել են կազմակերպիչները։

Ընկերությունը նաև հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաք հեծանվավազքին մասնակցելու համար կժամանեն հեծանվորդներ նախկին ԽՍՀՄ և այլ երկրներից։ Մրցավազքը երկար և հարուստ պատմություն ունի, այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ժամանակ վարչապետը հեծանիվով շրջել էր Մոսկվայի կենտրոնում։

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կկայանան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ի դեպ, Փաշինյանը հայտնի է հեծանվավարության նկատմամբ իր նախասիրությամբ, որը նա ներկայացնում է, սակայն, իբրև իր առաջադեմ, ժողովրդավար լինելու լույսի ներքո։ Իրականում՝ կրկնօրինակում է համաշխարհային մյուս առաջնորդներին, որոնք ևս սիրում են հեծանիվ վարել հանրությանն ի տես։

Հիշում ենք՝ Փաշինյանը հաճախ ցուցադրաբար հեծանվով ժամանել է Կառավարություն, հատուկ ֆլեշ-մոբ էր իրականացնում, հեծանվորդների, բայց իրականում՝ համակիրների թիմ հավաքագրում, առավոտ կանուխ հեծանվային վոյաժներ անում, տարբեր երկրներում ևս նստում հեծանիվի ղեկին և այլն և այլն։ Անկեղծ ասած, հեծանիվի ղեկին նա ավելի նախընտրելի է և հմուտ, քան պետության։

Բայց երկու դեպքում էլ՝ նրա արածը պարզ պոպուլիզմ է․ եթե հեծանիվի ղեկին նրա երթևեկն անշառ է ու անվնաս, ապա պետության և իշխանության ղեկին՝ ազգակործան ու աղետաբեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհի առաջնությունից հետո կհայտարարի կարիերան ավարտելու մասին

Աշխարհի առաջնությունից հետո կհայտարարի կարիերան ավարտելու մասին Wed, 17 Jun 2026 20:30:16 +0400 Մեքսիկայի ֆուտբոլի…

4 րոպե ago

Պատվեր կատարողներին ողջ կյանքում ուղեկցելու է «հունիսի 17-ի ամոթը»

Պատվեր կատարողներին ողջ կյանքում ուղեկցելու է «հունիսի 17-ի ամոթը» Wed, 17 Jun 2026 20:29:56 +0400…

5 րոպե ago

ԸԸՀ անդամների աշխատավարձն ուշանում է

ԸԸՀ անդամների աշխատավարձն ուշանում է Wed, 17 Jun 2026 20:15:45 +0400 Հունիսի 7-ին տեղի ունեցած…

19 րոպե ago

Իրանը սկսել է նավթ արտահանել

Իրանը սկսել է նավթ արտահանել Wed, 17 Jun 2026 20:00:16 +0400 Իրանական նավթատար լցանավերը վերջին…

34 րոպե ago

Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով

Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Wed, 17 Jun 2026 19:45:38 +0400 «Անկախ…

49 րոպե ago

Փաշինյանը վրդովվեց. «Ում ձայնը կեղծված է, դու՛րս եկեք հրապարակներ, դու՛րս եկեք»

Փաշինյանը վրդովվեց. «Ում ձայնը կեղծված է, դու՛րս եկեք հրապարակներ, դու՛րս եկեք» Wed, 17 Jun 2026…

1 ժամ ago