Էտել են ծաղկած ծառերը

Էտել են ծաղկած ծառերը

Wed, 01 Apr 2026 13:43:11 +0400


Ծաղկած ծառերը էտել՝ նշանակում է.

Քանդել քաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը,
Ոչնչացնել արդեն ձևավորված կանաչ զանգվածը,
Վնասել քաղաքային գեղագիտական միջավայրը,
Եվ ամենակարևորը՝ բացահայտ արհամարհել մասնագիտական նորմերը:

Ծաղկման շրջանում ծառ էտելը ագրոնոմիական տարրական գիտելիքների կոպիտ խախտում է և նշանակում է՝ ծառին սթրեսի հասցնել, թուլացնել, հիվանդությունների առաջ դուռ բացել ու ինչու չէ՝ ուղղակի չորացնել ծառերը։ Այսինքն՝ սա ոչ թե «խնամք» է, այլ՝ ծառերի դանդաղ ոչնչացում։

ՔՊ-ի այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքը ղեկավարում են մարդիկ, որոնք
կամ չեն հասկանում ինչ են անում,
կամ հասկանում են, բայց միևնույն է՝ անում են։
Եվ երկուսն էլ հավասարապես վտանգավոր են։

Եթե քաղաքային իշխանությունը չի հասկանում, որ ծառը պարզապես դեկոր չէ, այլ՝ կենսական ենթակառուցվածք է, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե կառավարման, այլ՝ քաղաքի համակարգային քանդման, ավիրման հետ։

Լուսանկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի էջից

Ծառերի սպանդի հերթական հասցե՝ Իսակովի պողոտա, Թիվ 80 դպրոցի մերձակայք

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողն ո՞վ է տվել». Հարց` ԱԺ աշխատակազմի ղեկավարին

«Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողն ո՞վ է տվել». Հարց` ԱԺ աշխատակազմի ղեկավարին Tue, 03 Nov…

2 րոպե ago

#Ուղիղ․ «Կալանավորված Հայաստան»․ Կլոր սեղան-քննարկում

#Ուղիղ․ «Կալանավորված Հայաստան»․ Կլոր սեղան-քննարկում Tue, 03 Nov 2026 14:16:41 +0400 Latest news from Հրապարակ…

7 րոպե ago

Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն

Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն Tue, 03 Nov 2026 14:15:56 +0400 Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը…

8 րոպե ago

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ Tue, 03 Nov 2026…

28 րոպե ago

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ Tue, 03 Nov 2026 13:45:01 +0400…

38 րոպե ago

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին Tue, 03 Nov 2026 13:44:15 +0400 Latest news…

39 րոպե ago