Սարսափելի դեպք․ գողացել են սպանված մոդելի գլուխը (լուսանկար)

Սարսափելի դեպք․ գողացել են սպանված մոդելի գլուխը (լուսանկար)

Wed, 01 Apr 2026 16:00:00 +0400


Իտալական ոստիկանությունը հետաքննում է Պամելա Ջենինիի գերեզմանից նրա գլխի գողության դեպքը։ ​​Պղծումը հայտնաբերվել է մոդելի մարմինը Բերգամոյի ընտանեկան մատուռ տեղափոխելու ժամանակ։

Իտալական Բերգամո նահանգում իրավապահները հետաքննում են Պամելա Ջենինիի մնացորդների պղծման աննախադեպ դեպքը։ ​​Սպանված մոդելի մարմինը ժամանակավոր գերեզմանից ընտանեկան դամբարան տեղափոխելու ժամանակ պարզվել է, որ դագաղը բացվել է, իսկ գլուխը՝ գողացվել, հաղորդում է NTK-ն։

Ընդամենը 29 տարեկան գեղեցկուհին դաժանորեն սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին։ Հետաքննիչները պարզել են, որ սպանությունը կատարել է նրա նախկին զուգընկերը՝ 52-ամյա Ջանլուկա Սոնչինը։

Սոնչինը Պամելայի տուն է եկել իբր թե իրենց հարաբերությունները վերականգնելու համար, սակայն զրույցը արագ վերածվել է բռնի բախման։ Հետաքննիչների խոսքով՝ Սոնչինը զինվել է խոհանոցային դանակով և բազմաթիվ վերքեր է հասցրել կնոջը։

Մոդելի պատշգամբ փախչելու փորձերը տեղի են ունեցել տուն ժամանած վկաների և ոստիկանների աչքի առաջ։

Դժբախտաբար, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարողացել ժամանակին մտնել բնակարան. կինը մահացել է ստացած վնասվածքներից դեպքի վայրում։

Հարձակվողն ինքն է փորձել ինքնասպան լինել հանցագործությունը կատարելուց հետո։ Որոշ ժամանակ հոսպիտալացումից հետո նա կալանավորվել է և այժմ սպասում է դատավճռի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

10 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

25 րոպե ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Fri, 20 Nov 2026 08:15:24 +0400 Մեր տեղեկություններով, հոկտեմբերի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

«Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Fri, 20 Nov 2026 08:10:55 +0400 Չորեքշաբթի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

«Հրապարակ»․ Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Fri, 20 Nov 2026 08:05:57…

1 ժամ ago