Հետհաշվարկն սկսված է․ «ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին»

Հետհաշվարկն սկսված է․ «ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին»

Wed, 01 Apr 2026 16:45:30 +0400


Այն, որ հայաստանյան ներկայիս իշխանությունները՝ հանձին առաջին դեմքերի, խփել են ցինիզմի, ամբարտավանության, սանձարձակության բոլոր ռեկորդները, վաղուց նորություն չէ։ Եվ սա ոչ թե զգացմունքային արձանագրում է, այլ 8-ամյա տխուր վավերագրություն։ Ծեծել, քարշ տալ, անարգել, բանտ նստեցնել զոհված կամ անհետ կորած հերոսների հարազատներին, առավոտյան բոլորին սեր խոստովանել ու սրտիկ ցույց տալ, դրանից քիչ անց մետրոյում բղավել զոհված հերոսի դստեր վրա եւ մեղադրել Արցախից «փախնելու» մեջ։ Ժողովրդին ահաբեկել` եթե իրենց չընտրեն, աղետաբեր պատերազմ կլինի, Վեհափառ հայրապետին հալածել, նրա դեմ կատաղի արշավ մղել եւ մեծ թիկնազորով սադրիչ այց կատարել նրա երեւանյան աթոռանիստ տաճար՝ Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցի, լավ գիտակցելով, որ ՀԱԵ իրական հավատավոր զավակները չեն հանդուրժի իրեն: Ապա պատարագին ներկա մարդկանց բրթբրթել` մոտենալ խորանին, հրահրել եւ երիտասարդների ձերբակալել (Բաքվում, ի դեպ, շատ էին «նեղվել», որ իրենց Փաշինյանին բան ասող է եղել)։

Կառավարության օթյակի հայտնի ներկայացուցիչներից մեկն էլ շտապում է բարբաջել, թե «ընդդիմություն, արյուն չի թափվելու, ձեր մուրազը ձեր փորը կմնա»։ Եվ սա ասում են այն իշխանությունները, որոնք հազարավոր հայորդիների տարել են պատերազմական մսաղացի, դատարկել ու հանձնել են Արցախը, վարչապետի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 8 ամսվա հղի երիտասարդ կնոջը, բանտերը լցրել են տասնյակ քաղբանտարկյալներով եւ նրանցից մեկին՝ Արմեն Գրիգորյանին մահվան հասցրել հենց դատավարության ժամանակ:

«Ես եմ կառավարությունը» կամ՝ «Եթե ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա» ոճով հիմա էլ իր նախկին գործընկերներին՝ լրագրողներին է սպառնում, որ «եթե ես վարչապետ չլինեմ, դուք լրագրող չեք աշխատի» եւ այլն, ու հետապնդում է իրեն քննադատել հանդգնած լրատվամիջոցներին, լրագրողներին, խմբագիրներին, շինծու քրեական գործեր «կարում» եւ այլն։
Օրենսդիր մարմնի ղեկավարն էլ փողոցում սեռական հայհոյանքներ է տեղում իրեն մոտեցած քաղաքացու հասցեին ու բռնել տալիս։ Եվ, ի դեպ, ո՛չ առաջին ու, վախենամ՝ ո՛չ վերջին անգամ։ Մյուս մանր ու միջին տրամաչափի իշխանիկներով լկտիաբար անարգել Հայ եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոսին եւ մյուս հոգեւոր բարձրաստիճան այրերին, նրանց շինծու մեղադրանքներով կալանավորել, պիտակավորել։ Հայհոյել, սպառնալ ընդդիմախոսներին, այլախոհներին եւ, այդ ամենով հանդերձ, «ուրախ ավտոբուսով» անհոգ զխտվել, երգել, պարել, կատակել, մարզային վոյաժներ անել եւ այլն։

Սա, ինչպես ասում են, վտանգավոր ու ազգակործան այսբերգի վերին շերտն է միայն։ Դեռ չեմ խոսում ազգադավ ու աղետաբեր զիջումների մասին, հակահայկական խոսույթի մասին։ Շարքը շարունակելի է:

Հայտնի ասացվածք կա․ «Ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին»։ Եկել ու դեռ մի բան էլ ուշացել է ժամանակը, որ իրենց խաղաղության աղավնի հորջորջող, ընդդիմախոսներին գիշատիչ ներկայացնող, բայց իրականում բարոյազուրկ ու ինքնասիրահարված այս միալար տզզացող ճանճերին հեռացնենք կոտլետներից, ժողովրդից, մեր արժանապատվության վերջին տարածքից՝ այս սրտաչափ Հայաստանից։ Իսկ դրա համար, հավատացե՛ք, ժամանակ ու հնարավորություն դեռ կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում Tue, 28 Jul 2026 23:45:19 +0400 Ընթացիկ տարվա…

2 ժամ ago

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում Tue, 28 Jul 2026 23:41:06 +0400 Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ…

2 ժամ ago

Օրվա կարևորագույն նորությունները

Օրվա կարևորագույն նորությունները Tue, 28 Jul 2026 23:27:55 +0400 Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ օրվա կարևորագույն նորությունը Հայաստանյան…

2 ժամ ago

41-ամյա տղամարդը ձերբակալվել է

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Tue, 28 Jul 2026 23:20:03 +0400 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության…

2 ժամ ago

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ Tue, 28 Jul 2026 23:15:21 +0400 Ուկրաինական…

2 ժամ ago

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում Tue, 28 Jul 2026 23:00:03 +0400…

3 ժամ ago