Երիտասարդ հայուհին պայքարում է Եվրոպայում լավագույնի կոչման համար
Wed, 01 Apr 2026 17:15:48 +0400
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի երիտասարդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը հայտնվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն կին ծանրորդի կոչման հավակնորդների ցանկում։
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս հեղինակավոր մրցանակի համար պայքարում է ընդհանուր 10 մարզուհի տարբեր երկրներից։
Տարվա լավագույն ծանրորդուհու անունը կորոշվի հատուկ քվեարկության արդյունքներով, որի ավարտից հետո էլ կհայտարարվի հաղթողի անունը։