Իսկը երկու տիրոջ ծառա

Իսկը երկու տիրոջ ծառա

Wed, 01 Apr 2026 18:45:39 +0400


Չեք պատկերացնի, թե որքան հեռատես անձնավորություն է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Եվրամիության չինովնիկների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելով՝ տասնյակ միլիոնավոր եվրոներ է ստանում տարբեր ծրագրերի առումով:

Հատկապես ԱԺ ընտրության նախաշեմին, որպեսզի դրանով գնի փողի մեռած հայաստանցիների բարեհաճությունը: Չէ, դրանք այդ գումարից ոչինչ չեն ստանալու: Բայց միայն այն հանգամանքը, որ վերը նշված անձի շնորհիվ գումար է եկել երկիր, բավարար է, որպեսզի նրանց սրտերը հովանան: Նույնիսկ չեն էլ մտածում, որ ստացված գումարի չափով կամ նույնիսկ ավելի շատ ծախսվում է վարչապետամերձ շրջապատին պարգևատրումների տեսքով կաշառելու համար:

Բայց դա դեռ ամբողջը չէ: ԱԺ ընտրության նախաշեմին գումար է ստացվում նաև հենց ընտրական գործընթացների կապակցությամբ: Որպեսզի, օրինակ, չեզոքացվեն Հայաստանի նկատմամբ իրականացվող և իրականացվելիք հիբրիդային հարձակումները կիբերանվտանգության առումով: Եվ որպեսզի եվրոպական հարկատուները՝ երևի ոչ այնքան հերոս, հետագայում ԵՄ չինովնիկներից հաշվետվություն չպահանջեն, թե ինչու է նման ծրագրային գումար ուղղվել Հայաստան, գործի է դրվում եվրոպացիների կողմից ՀՀ-ում ձևավորված արտաքին հետախուզության ծառայությունը: Ծառայության պետ Քրիստիննե (նենց էլ չիմացանք, թե ինչու է անվան վերջում դրվում երկու «ն») Գրիգորյանն էլ միջանկյալ ուսումնասիրություն է հրապարակում ինչ-որ պետությունից արտաքին ինչ-որ վտանգի վերաբերյալ:

Տեսնում եք, չէ՞, թե որքան հեռատես անձնավորություն է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Բոլորս էլ հասկանում ենք, որ վտանգի աղբյուրը գտնվում է հյուսիսում, սակայն երկրի անվանումը տրված չէ: Ու այսօր էլ վերը նշված անձը բարեկամական այցով գտնվում է հենց այդ երկրում: Այցը գնահատում եմ բարեկամական, քանի որ վերջին հայտարարել է, թե Ռուսաստանը մեր բարեկամն է: Իսկ եթե այդպես է, ապա այցն էլ, բնականաբար, չի կարող չլինել բարեկամական: Դե հիմա պատկերացրեք. եթե տիկին Գրիգորյանը որպես սպառնալիքի աղբյուր նշեր Ռուսաստանի անունը, ապա ինչպե՞ս կարող էր այդ երկիրը լինել մեր բարեկամը: Բա որ ասում եմ՝ վերը նշված անձը հեռատես է, չեք հավատում: Ուրիշ հարց, որ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Կրեմլում, խոտակեր չկա: Եվ նրանք պարզ հասկանում են, որ սպառնալիքն էլ է գալիս իրենցից, բարեկամն էլ են իրենք: Բայց քանի որ իրենք 2022-ի հոկտեմբերից այս կողմ՝ երբ Պրահայում վերը նշված անձը հայտարարեց Արցախի՝ ադրբեջանական լինելու մասին, իրենք ստիպված են եղել իրենց դնել երկարականջ կենդանու տեղ, ապա ՀՀ գործող իշխանությունում էլ նրանց նկատմամբ կարող է գոյություն ունենալ իրար բացառող երկու վերաբերմունք:

Դա, իհարկե, չի նշանակում, թե արդարացնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վարած քաղաքականությունը: Բայց եթե հաշվի ենք առնում, որ վերջինս ադեկվատ չէ՝ դրա օրինակները բազմաթիվ են մեր կյանքում, ապա նրա վարած արտաքին քաղաքականությունն էլ պետք է լիներ հենց այդպիսին: Առնվազն Ռուսաստանի հարցում, քանի որ 2021 հունիսյան արտահերթ ընտրությունների շեմին խայտառակ պարտության խորհրդանիշ անձը ՌԴ նախագահի կողմից չէր դիտարկվում որպես Հայաստանը դավաճանած մեկը: Ու այսօր իրենք վայելում են հինգ տարի առաջվա վարքագծի հետևանքները: Իսկ Փաշինյա՞նը՝ կհարցնի ընթերցողը: Փաշինյանն ի՞նչ. Եվրամիությունից նա փող և ինչ-որ խմբի տեսքով տեխնիկական աջակցություն կստանա ընդդեմ Ռուսաստանի: Ինչպես նաև սեփական իշխանության վերարտադրության համար: Իսկ Ռուսաստանին էլ կանվանի բարեկամ՝ օգտվելով ԵԱՏՄ-ում մնալու առավելություններից: Եվ այդ թվում՝ դեպի այդ երկիրն ապրանքների վերարտահանման շնորհիվ առաջացած եկամուտներից: Իսկը երկու տիրոջ ծառա մը…

ՀԳ. 18-րդ դարի իտալացի թատերագիր Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» կատակերգության մոտիվներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը

Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը Tue, 04 Aug…

5 ժամ ago

Թրամփն ասել է՝ մենք կարող ենք Ուկրաինա մտնել ցանկացած պահի եւ ստանալ ինչ ուզենանք

Թրամփն ասել է՝ մենք կարող ենք Ուկրաինա մտնել ցանկացած պահի եւ ստանալ ինչ ուզենանք Tue,…

6 ժամ ago

Մահացել է Բագրատ սրբազանի հայրը

Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Mon, 03 Aug 2026 23:45:20 +0400 Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել…

6 ժամ ago

Ինչու չի կարելի արեւի տակ մնալուց հետո՝ միանգամից մտնել սառը ջրի մեջ

Ինչու չի կարելի արեւի տակ մնալուց հետո՝ միանգամից մտնել սառը ջրի մեջ Mon, 03 Aug…

6 ժամ ago

Հրդեհները սպառնում են հայտնի գինեգործական տնտեսությանը

Հրդեհները սպառնում են հայտնի գինեգործական տնտեսությանը Mon, 03 Aug 2026 23:30:41 +0400 Ֆրանսիայում հրդեհները սկսել…

7 ժամ ago

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Mon, 03 Aug 2026 23:15:42 +0400 Սամվել դպիր…

7 ժամ ago