Ոտքը` ծնկից ներքեւ կտրվել է
Wed, 01 Apr 2026 19:08:59 +0400
Երեկ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրում հովիվն ականի վրա պայթել է։
Մեզ հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը հայտնեց, որ տղամարդն այս պահին հիվանդանոցում է գտնվում. «Մի ոտքը ծնկից ներքև կտրվել է, հնարավոր չի եղել վերականգնել»։ Անդրադառնալով դեպքի մանրամասներին վարչական ղեկավարը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում. «Անասուններն անցել են այդ կողմ, փորձել է հետ բերել, անզգուշաբար կանգնել է ականի վրա։ Նորմալ տղա է, ամուսնացած, 5 երեխա ունի»։