Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին

Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին

Wed, 01 Apr 2026 19:15:02 +0400


Մեռնում է ՔՊ-ի կարեւորագույն թեզերից մեկը եւս… Բայց ինչո՞ւ միայն ՔՊ-ի: Ով գիտի, թե այդ թեզն ով է հուշել նրանց, նրանք էլ թութակի պես կրկնում են… Թե բա՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», ընտրություններում հաղթելուց հետո, վարչապետի պաշտոնը զիջելու է Ռոբերտ Քոչարյանին: Արա, ՔՊ, ո՞վ է ձեզ հուշել այս միտքը, չէ՞ որ դուք սկզբում միաբերան հայտարարում էիք, որ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ, օրենքը թույլ չի տալիս… Ինչո՞ւ հիմա չեք խոսում այդ մասին: Համոզվեցի՞ք, որ կարող է: Ահա՜ա՜ա՜… Դե հիմա ինձ ասացեք, խնդրեմ, դուք քանի՞ մարդու եք ճանաչում, որ ընտրություններում հաղթելուց հետո իր ձայները տվել է ուրիշին՝ արհամարհելով իր կուսակցությանը եւ ուրանալով իր խոստումներն ու ընտրողներին: Քաղաքականությունը, իհարկե, հնարավորությունների արվեստ է, բայց ոչ նման էշություն անելու տեղ: Այդպես չէ՞: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այդպիսի մարդու: Չեք կարող: Հետեւաբար, ձեր (բայց ինչո՞ւ ձեր) այն պնդումը, որ Սամվել Կարապետյանը հեսա հաղթելու է եւ իր հաղթանակը նվիրի Ռոբերտ Քոչարյանին, մեղմ ասած, մաքուր էշություն է, իսկ ձեր վախն այդ սցենարից՝ էշության հետեւանք:

Մի խորհուրդ տամ՝ հրաժարվեք այդ թեզից, հակառակ դեպքում հնարավոր է մարդուժի կորուստ ունենաք՝ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի: Նա գրազ է եկել, որ եթե Սամվել Կարապետյանը հաղթի ու իր հաղթանակը հանկարծ չնվիրի Ռոբերտ Քոչարյանին, ինքնասպան կլինի: Խորհուրդս սա է՝ տեր կանգնեք ձեր «Քըլըչին», այլապես կկորցնեք նրան, ու հայ-թուրքական բանակցությունները կիսատ կմնան:

Ես ՔՊ-ին ավելի անշառ գրազ եմ առաջարկում: Վտանգավոր ոչ մի բան չկա, եւ եթե Նիկոլն ուզենա, կարող է մասնակցել իր ողջ թիկնազորով, ՆԳՆ-ով, ԱԱԾ-ով, Սուրեն Պապիկյանով, դատախազով, քննչականով, ՄԻՊ-ով-բանով… Ալեն Սիմոնյանի ու Ռուբեն Ռուբինյանի մասին էլ չեմ ասում՝ նրանց մուտքն ազատ է: Դեպքերը տեղի են ունենալու փակ տարածքում, որտեղ ինձնից եւ ՔՊ-շնիկներից բացի ուրիշ մարդ չի լինելու: Գրազի համար պետք են մի ընդարձակ սենյակ, հավի հում ձու եւ խաշի մեծ կաթսայի կափարիչ: Ռուբեն Ռուբինյան, կուզե՞ք ձեր տանը կազմակերպենք, որ հետո գրազից փախնել-մախնել չլինի… Ինչեւէ, ես հավի հում ձուն դնելու եմ հատակին, իսկ դուք (սաղ ՔՊ-ով) պետք է այն կոտրեք խաշի կաթսայի կափարիչով: Կկարողանա՞ք… Ես պարտավորվում եմ յուրաքանչյուրիդ մեկ ամսվա պարգեւավճար տալ, եթե կոտրեք ձուն: Նկատի ունեցեք, որ կափարիչը կտոր-կտոր անել, ծռմռել, ծամել, կծել չի կարելի: Այն պետք է մնա նույն տեսքով, մինչեւ գրազի ավարտը: Իսկ եթե ձուն չկոտրեք, սաղ ՔՊ-ով ինձ համար մեկ շիշ «Նաիրի» կոնյակ եք առնում, որ խմեմ ձեր կենացը՝ հունիսի 8-ին իշխանությունից սուսուփուս հեռանալու կապակցությամբ: 48 ժամ եմ տալիս, որ արձագանքեք:

Իսկ հիմա՝ կարեւորի մասին: Ինչո՞ւ է վերջերս Նիկոլ Փաշինյանը ռեւերանսներ անում Ռուսաստանին եւ, առհասարակ, ինչո՞ւ է գնում Մոսկվա: Այս հարցերի պատասխանները ես ունեմ, բայց վստահ չեմ, որ այս թեմայով Նիկոլ Փաշինյանն անկեղծ զրույց է ունեցել Ալիեւի, Էրդողանի, Թրամփի, ԵՄ հանձնակատարների հետ: Կներեք, իսկապես սիրուն չէ… Այդ մարդիկ պահեն քեզ, օգնեն, որ քարշ տաս պարտված իշխանությունդ, խոստանան էլի փող տալ, որ մնաս իշխանության, իսկ դու ընտրություններից առաջ հայտարարես, որ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, ու գնաս Մոսկվա՞: Ո՞վ կհասկանա, ո՞ւմ բացատրես այս «նրբությունը»: Կարող է, չէ՞, պատերազմ սկսվել… Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հասնենք ընտրությունների, եւ այդ ընտրություններում էլ հանկարծ ՔՊ-ն հաղթի, հնարավո՞ր է, արդյոք, որ մենք ուրիշ վարչապետ ունենանք: Հա, էլի, Մոսկվայից վերադարձած Նիկոլը վերցնի ու հրաժարվի հօգուտ ուրիշի, օրինակ՝ Սամվել Կարապետյանի: Ռուբինյան, ի՞նչ կասես, հնարավո՞ր է, որ այդպիսի բան տեղի ունենա: Չէ՞: Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ Սամվել Կարապետյանը կհրաժարվի իր հաղթանակից՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Բա կյանքիդ վրա գրազ ես գալիս, չիմանա՞նք՝ որտեղից քեզ այդ ինքնավստահությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

35-ամյա տղամարդը կալանավորվել է

35-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 01 Apr 2026 23:45:58 +0400 Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների…

14 րոպե ago

«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով

  Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարությամբ, դարձել է այն…

22 րոպե ago

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու Wed, 01 Apr…

30 րոպե ago

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի Wed, 01 Apr 2026 23:15:47…

44 րոպե ago

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից Wed, 01 Apr 2026 23:09:14…

51 րոպե ago

Գործելու է երթևեկության սահմանափակում

Գործելու է երթևեկության սահմանափակում Wed, 01 Apr 2026 23:00:49 +0400 Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի…

59 րոպե ago