Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Wed, 01 Apr 2026 20:00:16 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցի հետ կապված իր եւ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդի միջեւ տարաձայնություններ կան։ Դա հատկապես կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ։ «Նա մի փոքր այլ ձեւով է մտածում, քան ես։ Սակայն դա չի նշանակում, որ մարդը չի կարող իր պարտականությունները կատարել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Թրամփը՝ Ֆլորիդա մեկնելիս։

Հարցին, թե արդյոք վստահում է Գաբարդին՝ Թրամփը ասել է՝ «Այո, անշուշտ»։ Միաժամանակ նաեւ ընդգծել է, որ շատ կոշտ վերաբերմունք ունի այն հարցի հետ կապված, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Գաբարդը մի փոքր ավելի մեղմ է մոտենում հարցին, ըստ Թրամփի։ Սակայն դա նա համարում է նորմալ։ Հիշեցնենք, որ Գաբարդը ի պաշտոնե համարվում է ԱՄՆ 18 հետախուզական գերատեսչությունների համակարգողը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին Tue, 07 Apr 2026 21:30:54 +0400 Ռուսական…

18 րոպե ago

Ուղեւորների ոտքերը դուրս են մնում. խայտառակ իրավիճակ Երեւանի ավտոբուսում

Ուղեւորների ոտքերը դուրս են մնում. խայտառակ իրավիճակ Երեւանի ավտոբուսում Tue, 07 Apr 2026 21:20:34 +0400…

28 րոպե ago

Ի՞նչն է հերքում Լիանա Պետրոսյանը եւ ի՞նչ անելիք ունի «Հրապարակը»

Ի՞նչն է հերքում Լիանա Պետրոսյանը եւ ի՞նչ անելիք ունի «Հրապարակը» Tue, 07 Apr 2026 21:15:10…

34 րոպե ago

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․ Tue, 07 Apr 2026 21:00:37 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

48 րոպե ago

Սիրուշոն ջերմ տեսանյութ է հրապարակել սկեսրոջ հետ

Սիրուշոն ջերմ տեսանյութ է հրապարակել սկեսրոջ հետ Tue, 07 Apr 2026 20:56:45 +0400 Երգչուհի Սիրուշոն…

52 րոպե ago

Երբ ՊՆ-ն է հակադարձում ՔՊ-ականին

Երբ ՊՆ-ն է հակադարձում ՔՊ-ականին Tue, 07 Apr 2026 20:45:16 +0400 Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է…

1 ժամ ago