ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը

ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը

Wed, 01 Apr 2026 20:45:54 +0400


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից, հայտարարել է, որ հրապարակվել է դաշինքի ամենամյա զեկույցը։

Ֆորմալ առումով այն կոչվում է Գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույց, սակայն փաստաթղթի վրա աշխատում է վերլուծաբանների, մասնագետների, փորձագետների մեծ խումբ։ Զեկույցում, եթե համառոտ նշենք, արձանագրվում են միջազգային անվտանգության՝ ՆԱՏՕ-ի դիտանկյունից նայած՝ հիմնական սպառնալիքները, ինչպես նաեւ տարբեր ռեգիոններում եղած խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ վերլուծություն է հրապարակվում։

Ինչպես գրում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր հոդվածում՝ զեկույցում անդրադարձ կա նաեւ Հարավային Կովկասում։ Այսպես․ գրված է, որ «Հարավային Կովկասը կարեւոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար»։ Հարավ-Կովկասյան իրականությունից դաշինքի ակտիվում առաջնահերթ կարեւորություն շարունակում են ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, որի մասով նշված է, որ զգալի առաջընթաց է արձանագրվել։ Հատկապես ընդգծվում է, ինչպես եւ նշվում է՝ ԱՄՆ դերակատարությունը այդ պրոցեսում, ինչպիսին Վաշինգտոնյան գագաթնաժողովն է, «Թրամփի ուղի» նախաձեռնությունը եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի նախաստորագրումը։ ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ հետաքրքրված են թե Երեւանի եւ թե Բաքվի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Մարկեդոնովը նկատում է, որ պարզ է մի բան, որ զեկույցում ամեն կերպ փորձ է արվում ընդգծել Արեւմտյան ճամբարի ձեռք բերած հաջողությունը։ Սակայն զարմանալիորեն չի նշվում, որ ամեն դեպքում կա խնդիր՝ ի դեմս Հայաստանի Սահմանադրության նկատմամբ Ադրբեջանի ներկայացրած հավակնությունների եւ Հայաստանում առաջիկայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների։ Նաեւ՝ չի խոսվում այն մասին, որ դեռեւս լուծված չէ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցը։

Մարկեդոնովը նշում է, որ զեկույցում այլ է տոնայնությունը Վրաստանի պարագայում։ 24 թվականին այդ երկրում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին՝ զեկույցում նշված է, որ դաշինքը վերանայել է Վրաստանի հետ համագործակցության որոշ ասպեկտներ։ Սակայն այն խիստ քննադատությունը, որը Վրաստանի հասցեին կա ԵՄ փաստաթղթերում, այստեղ չկա։ Քննադատությունը զգալիորեն մեղմացված է։ Թեեւ՝ Ռյուտեն արդեն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում տիրող ներքին վիճակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը Wed, 28 Oct 2026 08:00:51 +0400 Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի…

33 րոպե ago

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

7 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

7 ժամ ago