Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Wed, 01 Apr 2026 21:30:52 +0400


Համաձայն դիվանագիտական կամ պետական արարողակարգի մասնագետների, աշխատանքային նախաճաշը (working breakfast) դիվանագիտական կամ պետական արարողակարգային միավոր է, որի ընթացքում միջպետական կամ քաղաքական, կամ տնտեսական հարցերի քննարկումը զուգորդվում է նախաճաշի հետ։ Այն համարվում է գործնական շփման ձեւ, որը թույլ է տալիս եւ պահպանել ոչ ֆորմալ հաղորդակցման մթնոլորտ եւ դիվանագիտական եւ սիմվոլիկ նորմերը։ Աշխատանքային նախաճաշը սովորաբար կիրառվում է պետությունների ղեկավարների մակարդակում՝ պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցերի ընթացքում, կամ էլ միջազգային գագաթնաժողովների, կոնֆերանսների կամ հավաքների ժամանակ։

Աշխատանքային նախաճաշը եւս խիստ կարգավորված դիվանագիտական արարողակարգային միավոր է, որտեղ նախապես որոշվում եմ համաձայնեցվում են՝ անցկացման վայրը, մասնակիցների կազմը, մասնակիցների՝ սեղանի շուրջ նստելու տեղերի որոշումը, աշխատանքային նախաճաշի տեւողությունը, ճաշացանկը։ Որպես կանոն, աշխատանքային նախաճաշերին սովորաբար ներկա կարող են լինել՝ բացի պետությունների ղեկավարներից նաեւ՝ վարչապետները, Արտաքին գործերի նախարարները, պատվիրակության առանցքային անդամները, խորհրդականներն ու թարգմանիչները։

Ընդունված պրակտիկա է, որ աշխատանքային նախաճաշերի ժամանակ մասնակիցների թիվը լինի սահմանափակ, որպեսզի քննարվկվելիք հարցերը լինեն ավելի բովանդակային եւ առարկայական։ Սովորաբար աշխատանքային նախաճաշը տեւում է ոչ ավել, քան 1-1,5 ժամ։ Ի դեպ, աշխատանքային նախաճաշերը սովորաբար դիտարկվում են որպես «փափուկ ուժի» կիրառման տարբերակներ, երբ հյուրընկալող կողմը փորձում է հյուրի վրա ազդել ոչ ֆորմալ մթնոլորտ, վստահելի միջավայր, սիմվոլիկ քայլերի միջոցով։ Աշխատանքային նախաճաշի ժամանակ ցանկացած դետալ կարեւոր է, ինչպես առհասարակ կարեւոր է պետական արարողակարգի կամ դիվանագիտության ցանկացած դետալ եւ պարունակում է սիմվոլիկ իմաստ ու ասելիք՝ «մեսիջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

34 րոպե ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

38 րոպե ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

42 րոպե ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

1 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

2 ժամ ago